Մեջքի ցավերը կարող են խոսել ողնաշարի խնդիրների մասին: Սակայն դրանք կարող են նաեւ այլ պատճառ ունենալ, նշում է Տագրիդ Հալիֆը Քլիվլենդի կլինիկայից:
Ողնաշարային խողովակի ստենոզ
Ողնաշարային խողովակի ստենոզը ցավերի ամենատարածված պատճառն է, որը կապ չունի վնասվածքների հետ: Ոսկրածուծի շուրջ հյուսվածքների նեղացումը սեղմում է նյարդերի վրա, ինչի արդյունքում ցավ ու դիսկոմֆորտ է առաջ գալիս:
Ողնաշարային խողովակի ստենոզ
• Ցավ մեջքի ստորին հատվածում
• Ջզաձգումներ ոտքերում
• Ծանրություն ոտքերում
• Ինջնելուցն ցավն ուժեղանում է
• Ֆիզիկական ակտիվությունից ախտանիշները վատթարանում են
• Ցավը մեղմվում է, երբ թեքվում ես դեպի առաջ եւ հենվում որեւէ տեղ
Հատկանշական է, որ, բժշկի խոսքով, 60-անց մարդկանց 21 տոկոսի մոտ ՄՌՏ սկանավորումից հետո այս խնդիրը ամեն դեպքում բացահայտվում է, եթե նույնիսկ նրանք ախխտանիշներ չունի:
Ինչպե՞ս տարբերել ավելի լուրջ խնդիրները
Ահա մի քանի խորհուրդ՝ առ այն, թե ինչպես տարբերել ստենոզը ավելի լուրջ խնդիրներից:
• Եթե ցավը վատթարանում է, երբ մարդը քայլում է ինչ-որ թեք հարթությամբ դեպի վեր, դա կարող է խոսոել պերիֆերիկ անոթների հիվանդության կամ արյունատար անոթներում կուտակումների մասին:
• Անոթների հիվանդության դեպքում ցավը չի անցնում կռանալիս:
• Եթե Ձեր ախտանիշները վատթարանում են երեկոյան, սակայն անցնում մարզումներից հետո, դրանց պատճառը կարող է լինել նեյրոպատիան:
• Այն երիտասարդ մարդկանց մոտ, որոնք մկանային ու ողնաշարային կաշկանդվածությունը 30 րոպեից ավել է տեւում եւ վատթարանում չշարժվելու դեպքում, դա կարող է խոսել բորբոքային արթրիտի մասին:
• Այլ չկանխատեսված ախտանիշներ՝ ինչպիսին են քաշի հանկարծակի կորուստը, կարող են չարորակ ուռուցքների պատճառ լինել՝ շատ հազվադեպ, իհարկե, բայց անտեսել այս հավանականությունը պետք չէ:
Այս ախտանիշների ի հայտ գալու դեպքում ցանկալի է անհապաղ դիմել բժշկի:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր