• Latest news

Հայաստանում մեկնարկել է ռեաբիլիտացիայի խնդիրների վերաբերյալ միջազգային գիտաժողով

16 սեպտեմբերի, 2015  13:26

Հայաստանում մեկնարկել է «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» խորագրով  միջազգային գիտաժողովը։ Ինչպես NEWS.am Medicine–ի թղթակցին պատմեց ՀՀ Առողջապահության նախարարության զբոսաշրջության ու ֆիզիկական բժկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանը ՝ այդ գիտաժողովը նվիրված է վերոնշյալ ինստիտուտի հիմնադրման 85 ամյակին։

Նրա խոսքով, սա այս թեմայով արդեն թվով յոթերորդ գիտաժողովն է, ու այն կարելի է պայմանականորեն բաժանել երկու մասի ՝ հանդիսավոր մասի ու գիտական ծրագրի, որի շրջանակում մասնագետները ելույթ կունենան զեկույցներով ՝ ռեաբիլիտացիայի ոլորտում արդի խնդիրների ու ժամանակակից բժշկության մեջ դրա դերակատարման մասին։

Գիտաժողովին մասնակցելու նպատակով ավելի քան 50 հյուր է ժամանել աշխարհի տարբեր երկրներից. նրանք բոլորը, ինչպես նշել է բժիշկ Հարությունյանը, ռեաբիլիտացիոն բժշկության ոլորտում հայտնի մասնագետներ են, ակադեմիկոսներ ու գիտնականներ։

Ինչպես NEWS.am Medicine թղթակցին պատմել է բժշկական ռեաբիլիտացիայի ու զբոսաշրջության ռուսական գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Շակուլան, ինքն ու իր գործընկերները մասնակցում են ռեաբիլիտացիոն բժշկության թեմայով Հայաստանում կազմակերպվող բոլոր գիտաժողովներին, եւ հայկական ու ռուսական կենտրոնների միջեւ կապը տարեցտարի ամրապնդվում է։

«Մենք փոխանակում ենք գիտական տեղեկություններ, օգնում ենք ներդնել բժշկական տեխնոլոգիաներ։ Մենք նաեւ կապեր ունենք գիտական խորհրդի գծով, իսկ որոշ հայ մասնագետներ մեզ մոտ դիսերտացիա են պաշտպանում»,– նշել է մասնագետը։

Համաժողովը կտեւի մինչեւ սեպտեմբերի 18–ը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է