• Latest news▼

Ինչպե՞ս խուսափել ՄԻԱՎ-ից. 4 խորհուրդ միգրանտներին

17 հոկտեմբերի, 2015  01:58

Հայաստանում ՄԻԱՎ վարակը հիմնականում տարածված է աշխատանքային միգրանտների՝ ընդ որում որպես կանոն նրանց շրջանում, որոնք Ռուսաստան են մեկնում աշխատելու: Նրանց դեպքում վարակի փոխանցման ամենատարածված ճանապարհները հետերոսեքսուալ հարաբերություններն են (64.4%) ու ներարկվող թմրադեղերը՝ (26.2%):

Ինչպե՞ս կարելի է խուսափել ՄԻԱՎ-ով վարակվելուց՝ թե արտասահմանում աշխատելու ժամանակ, թե հայրենիքում: ՄԻԱՎ-ի կանխարգելման վերաբերյալ որոշ հասարակ, բայց տրամաբանական խորհուրդներ է տվել ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի ղեկավար Սամվել Գրիգորյանը.

1. Ներարկվող թմրադեղեր մի օգտագործեք: Հիշեք, թե ինչքան շատ մարդիկ են վարակվում ՄԻԱՎ-ով, նաեւ այլ հիվանդություններով՝ օրինակ հեպատիտով, հենց թմրադեղերի ու ներարկիչների միջոցով:

2. Ցանկացած ներարկում միանգամյա գործածման ներարկիչով արեք, երբեք մի օգտագործեք ներակիչներ, որոնք ինչ -որ մեկն արդեն գործածել է:

3. Խուսափեք վտանգավոր սեռական հարաբերություններից

4. Սեքսի ժամանակ պահպանակ գործածեք՝ դա միակ մեթոդն է, որը Ձեզ 99 տոկոսով կպաշտպանի ՄԻԱՎ-ից: Հակաբեղմնավորիչ բոլոր մյուս մեթոդների արդյունավետությունը զգալիորեն ավելի ցածր է:

Բոլոր վերոնշյալ խորհուրդները կարելի է ի մի բերել եւ ասել, որ վայրկենական հաճույքներին չարժե տրվել՝ շատ հնարավոր է, որ ամբողջ կյանքում ստիպված լինեք հատուցել դրանց համար: Ճիշտ է ՄԻԱՎ –ով ապրողների կյանքի տեւողությունն ու որակն այսօր գրեթե նույնն են, ինչ մնացած մարդկանցը, եթե նրանք անշեղորեն ընդունում են իրենց դեղամիջոցները ու հետեւում բժիշկների բոլոր խորհուրդներին, բայցեւայնպես եթե կա վարակը կանխելու հնարավորություն, ինչո՞ւ հենց այդպես էլ չանել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll