• Latest news

Հայաստանում պետք է զարգացնել ֆունկցիոնալ նեյրովիրաբուժությունը. ամերիկացի մասնագետ

19 հոկտեմբերի, 2015  19:39

Հայաստանում նեյրովիրաբուժության մակարդակը բավական բարձր է, սակայն կան որոշ կարեւոր վիրահատություններ եւ պրոցեդուրաներ, որոնք այստեղ դեռ չեն անում։ Մասնավորապես Հայաստանում կարիք կա զարգացնել ֆունկցիոնալ նեյրովիրաբուժությունը։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ամերիկացի նեյրովիրաբույժ Արթուր Գրիգորյանը։

Ֆունկցիոնալ նեյրովիրաբուժությունը ուղղություն է, որը միավորում է կենտրոնական նյարդային համակարգի կոնկրետ ֆունկցիոնալ կառուցվածք-թիրախների վրա վիրահատական միջամտության մեթոդները։ Ինչպես նշել է Արթուր Գեւորգյանը, արեւմտյան երկրներում ֆունկցիոնալ նեյրովիրաբուժությունն արդեն 15-20 տարի է զբաղվում է էպիլեպսիայի, շարժողական հիվանդությունների (օրինակ Պարկինսոնի հիվանդություն) եւ այլ արատների բուժմամբ, ընդ որում շատ հաջող։

Հայաստանում ընդհանուր նեյրովիրաբուժության բարձր մակարդակի հետ մեկտեղ ֆունկցիոնալ նեյրովիրաբուժությունը, որն աշխարհում համարվում է առանձին ուղղություն, դեռ սաղմնային վիճակում է։ Բայց քանի որ դա նեյրովիրաբուժության մեջ շատ կարեւոր ուղղություն է, այն անպայման պետք է զարգացնել Հայաստանում։

Իհարկե, այստեղ կան իրենց դժվարությունները. Այս ոլորտում վիրահատություններ անցկացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն գիտելիք, այլ նաեւ հատուկ սարքավորումներ եւ իմպլանտներ, որոնց գինը բավական բարձր է։

Ինչ վերաբերում է Հայաստանում ընդհանուր նեյրովիրաբուժության մակարդակին, ապա մասնագետի կարծիքով այստեղ ամեն բան հիվանդանոցից է կախված։ Բժշկական  համալսարանի ամբիոնում, նրա խոսքով, մակարդակը շատ բարձր է եւ համապատասխանում է եվրոպական երկրների եւ անգամ ԱՄՆ մակարդակին։ Ինչ վերաբերում է մյուս հիվանդանոցներին, ապա դրանցից ոմանք լավ են հասկանում անոթային վիրաբուժությունից, ոմանք՝ վնասվածքներից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել