• Latest news

5 հետաքրքիր փաստ կանացի մարմնի մասին

13 դեկտեմբերի, 2015  21:23

Կանացի մարմինն իրոք զարմանալի է եւ շատ հետաքրքիր գաղտնիքներ ունի, որոնք շատերը չեն էլ կռահում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ կանացի մարմնի մասին: 

1. Արգանդը` զարմանալի օրգան

Արգանդը կնոջ վերարտադրողական համակարգի փոքրիկ օրգան է, որի երկարությունը մոտ 7 սանտիմետր է, իսկ լայնությունը` մոտ 5: Սակայն հղիության ընթացքում արգանդը ձգվում է եւ դառնում մեծ ձմերուկի չափի, ընդ որում դա տեղի է ունենում ընդամենը  20 շաբաթվա ընթացքում: Ծննդաբերությունից հետո արգանդը սովորաբար  (եթե խնդիրներ չեն առաջանում) 6 շաբաթում կրճատվում է` հասնելով իր սովորական չափին:  

2. Մի կուրծքը միշտ մյուսից մեծ է

Մի կուրծքը միշտ մյուսից մեծ է, սակայն տարբերությունն այնքան փոքր է, որ անզեն աչքով դա ուղղակի չի երեւում:

3. Կինը ծնվում է այն բոլոր ձվաբջիջներով, որոնք ինքը երբեւէ կունենա 

Տղամարդու օրգանիզմն անընդհատ սպերմատոզոիդներ է արտադրում, սակայն կինը ծնվում է այն բոլոր ձվաբջիջներով, որոնք նա երբեւէ կունենա: Միջին վիճակագրական կինն ամբողջ կյանքի ընթացքում մոտ   400 000 ձվաբջիջ է ունենում: Բնականաբար, բոլորովին էլ ոչ բոլորը կկարողանան հասունանալ եւ ձվազատվել: 

4. Կուսաթաղանթը կարող է պատռվել առանց սեռական հարաբերության 

Կուսաթաղանթի առկայությունը կամ բացակայությունը բոլորովին էլ աղջկա կուսությունը չի մատնանշում: Իրականում կուսաթաղանթը կարող է պատռվել նաեւ ֆիզիկական վարժությունների ընթացքում, վնասվածքներից կամ էլ ուղղակի առանց պատճառի: Բացի այդ, որոշ աղջիկներ ծնվում են առանց նման թաղանթի:  

5. Տարիքի հետ օրգազմներն ավելի վառ են դառնում 

Կնոջ ծլիկն աճում է նրա կյանքի ընթացքում, մինչեւ դաշտանադադարը: Տարիքով կնոջ ծլիկը երեք անգամ ավելի մեծ է, քան երբ նա պարմանուհի էր: Հենց այդ պատճառով էլ տարիքի հետ օրգազմներն ավելի լավը եւ վառ են դառնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել