• Latest news

Ինչպես Նոր տարվա տոնի ընթացքում խուսափել շատակերությունից

21 դեկտեմբերի, 2015  16:35

Շատ մարդկանց համար Նոր տարվա տոնակատարությունը առաջվա պես նույնանում է հարուստ սեղանի եւ շատակերության հետ, ինչը կարող է բավականին տհաճ հետեւանքների հանգեցնել: Ինչպես կարելի է խուսափել տոնի ընթացքում շատակերությունից: Ահա թե ինչ խորհուրդներ է տվել Հասմիկ Աբովյանը: 

Մասնագետի կարծիքով ամենակարեւորը մինչեւ Նոր տարվա տոնը քաղցած չմնալն է` ոչ մի քանի ժամով, ոչ մի քանի օրով: Որոշ մարդիկ, որոնք զբաղված են ամանորյա պատրաստություններով, մոռանում են ինչպես հարկն է սնվել կամ էլ գիտակցաբար չեն ուտում` իրենց ախորժակը պահելով Նոր տարվա սեղանի համար:  Սակայն մասնագետի կարծիքով սխալ է այդպես անելը, որովհետեւ մինչեւ տոնը քաղցած մնացած մարդը, Նոր տարվա սեղան նստելով, չափից շատ կուտի ` ոչ միայն նրա համար, որ շատ քաղցած կլինի, այլեւ Նոր Տարվա նախապատրաստության հետ կապված սթրեսների պատճառով   (ամենայն  հավանականությամբ նա սնունդը կընկալի որպես այդ սթրեսի դեմ պայքարելու միջոց):

Ինչպես նշեց դիետոլոգը, որոշ մարդիկ նույնիսկ հատուկ փորձում են նիհարել մինչեւ Նոր Տարին, որովհետեւ գիտեն, որ տոնի ընթացքում կսկսեն շատ ուտել ու դարձյալ կգիրանան: Այդպես անելը եւս անցանկալի է, չէ՞ որ քաշի այդ բոլոր ցատկերը, շատակերությունը օրգանիզմի համար մեծ եւ լրիվ ավելորդ բեռ են: 

Քաղցել չարժե նույնիսկ դեկտեմբերի 31-ին. եթե օրվա ընթացքում նորմալ սնվեք, երեկոյան շատ քաղցած չեք լինի: Ամենայն հավանականությամբ կկարողանաք ամանորյա սեղանի մոտ եւս չափավոր սնվել եւ չափից շատ չեք ուտի:

Ոչ պակաս կարեւոր է նաեւ տարվա ընթացքում իրեն չզրկել սիրելի մթերքից. եթե շատ եք սիրում այս կամ այն ուտեստը, ջանացեք դրանք պատրաստել ոչ միայն տոնի ժամանակ, այլեւ ամբողջ տարվա ընթացքում: Այդ դեպքում Նոր տարվա սեղանի մոտ չեք «նետվի» սիրելի ուտեստի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել