• Latest news

Որքա՞ն հաճախակի է անհրաժեշտ հետազոտել կրծքագեղձերը

23 դեկտեմբերի, 2015  18:59

Կրծքագեղձի կանոնավոր կանխարգելիչ հետազոտությունները կարող են օգնել ժամանակին հայտնաբերել եւ ավելի թեթեւ ու հեշտ բուժել առկա խնդիրները:  Որքան հաճախ է պետք հետազոտել կուրծքը, որպեսզի խնդիրը բաց չթողնեք եւ թույլ չտաք, որ խորանա: 

Ինչպես նշել է Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը, ցանկալի է, որ ամեն աղջիկ, որ կրծքագեղձեր ունի, ժամանակ առ ժամանակ  սոնոգրաֆիական հետազոտություն անցնի: Եթե ամեն ինչ կարգին է եւ առաջին հետազոտությունը ոչ մի խնդիր չի հայտնաբերել, երիտասարդ տարիքում հաջորդ հետազոտությունը կարելի է անցնել մի քանի տարուց: Սակայն եթե ընտանեկան անամնեզում քաղցկեղի կամ կրծքի այլ հիվանդությունների դեպքեր կան, ցանկալի է ավելի հաճախակի այցելել բժշկին: 

Խորհուրդ է տրվում մինչեւ 35 տարեկանը տարին մեկ անգամ սոնոգրաֆիական հետազոտություն անցնել, իսկ   35 տարեկանից հետո գոնե երկու տարին մեկ անգամ մամոգրաֆիական հետազոտման գնալ, որովհետեւ այդ տարիքում սոնոգրաֆիան արդեն այնքան էլ շատ տեղեկություն չի տալիս: Ինչ վերաբերում է ավելի մեծ տարիքի կանանց,   50-ամյա կանանց խորհուրդ է տրվում ամեն տարի մամոգրաֆիայի գնալ: 

Խաչանուշ Հակոբյանը նշել է նաեւ, որ շատ կանայք վախենում են մամոգաֆիական հետազոտությունից եւ լրիվ իզուր: Նախ` այդ հետազոտությունները, եթե արվում են ժամանակակից սարքավորումների միջոցով, այնքան ցավոտ չեն, որքան ոմանց կարող է  թվալ: Երկրորդ` դրանց ընթացքում այցելուն շատ փոքր ճառագայթում է ստանում, եւ դա առողջությանը վնաս չի տալիս: Ինչ վերաբերում է հարցի ֆինանսական կողմին, գործնականում ցանկացած կին կարող է իրեն թույլ տալ տարեկան մեկ անգամ հետազոտման գնալ` մանավանդ, եթե դա կարող է ավելի առողջ եւ երկարատեւ կյանքի բանալի դառնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է