• Latest news

Հայաստանի գլխավոր համաճարակաբանը կոչ է անում գրիպի եւ ՍՇՎ-ի դեպքում բժիշկ կանչել տուն

15 հունվարի, 2016  23:42

Հայաստանի գլխավոր համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը Հայաստանի բնակիչներին կոչ է անում գրիպի ախտանիշների դեպքում պոլիկլինիկաներ եւ հիվանդանոցներ չգնալ, այլ բժիշկ կանչել: Նրա խոսքով, հիվանդ մարդկանց ավելորդ կուտակումը պոլիկլինիկաների եւ հիվանդանոցների հերթերում կարող է նպաստել հարուցիչի տարածմանը:  

Ինչպես Դավիդյանցը նշել է NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում, առաջնային օղակի բոլոր բժիշկները` թերապեւտները, մանկաբույժները եւ ընտանեկան բժիշկները գրիպի դեմ պարտադիր պատվաստում են ստացել եւ ավելի ճիշտ է, որ նրանք այցելեն հիվանդների տներ, ոչ թե հիվանդները կուտակվեն պոլիկլինիկաներում: Իսկ բժիշկը հետագայում արդեն ինքը կորոշի բուժման ռազմավարությունը եւ որոշում կկայացնի հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտության մասին: 

Գլխավոր վարակաբանը նաեւ կոչ է անում ժամանակին դիմել բժշկի, ոչ թե զբաղվել ինքնաբուժմամբ: Հատկապես` չտարվել հակաբիոտիկներով, որովհետեւ դրանք վիրուսների դեպքում չեն օգնում: Նրա խոսքով, բոլոր ծանր եւ մահվան ելքով դեպքերը տեղի են ունեցել հենց բժշկին ուշ դիմելու հետեւանքով: 

Կանխարգելման նպատակով գլխավոր վարակաբանը կոչ է անում վերջ դնել տոն օրերին տներ այցելություններին եւ հրաժարվել զանգվածային միջոցառումներից: Նրա խոսքով, հատկապես հիվանդ մարդիկ պիտի գիտակցականություն դրսեւորեն եւ չշփվեն ուրիշների հետ: 

Անհրաժեշտ է պահպանել նաեւ առողջ կենսակերպի կանոնները. զբոսանքի դուրս գալ մաքուր օդում, օդափոխել տարածքը, սննդի մեջ վիտամիններ ներառել: 

Եթե տանը հիվանդ մարդ կա, նրան պետք է առավելագույնս մեկուսացնել եւ անընդհատ թաց շորով մաքրել տան մակերեւույթները: «Վիրուսը օդում կարող է մնալ  30 րոպե, իսկ մակերեւույթին կարող է պահպանվել մինչեւ մի քանի օր», - պարզաբանել է նա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել