• Latest news

Ինչպիսի սնունդը կարող է օգնել` կանխելու գրիպով եւ սուր շնչառական վարակներով հիվանդացումը

23 հունվարի, 2016  14:32

Ճիշտ սնունդն ամրապնդում է օրգանիզմը եւ նրան օգնում է արդյունավետորեն դիմակայել հիվանդաբեր մանրէներին ու հարուցիչներին:  Սնունդը կարող է օգնել կանխելու ՍՇՎ-ով եւ գրիպով հիվանդացումը: Այդ հարցն այսօր հետաքրքրում է շատ հայերի, որոնք անհանգստանում են վերջին շաբաթներին H1N1 գրիպի ակտիվության պատճառով:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է էնդոկրինոլոգ եւ դիետոլոգ Հասմիկ Աբովյանը, անհնար է գրիպից պաշտպանվել միայն  ճիշտ սննդի միջոցով: Գրիպը հարուցիչային վարակ է, որը փոխանցվում է օդակաթիլային ուղիով եւ դրանից 100 տոկոսանոց պաշտպանություն սկզբունքորեն գոյություն չունի: Վարակման ռիսկը նվազեցնել հնարավոր է գրիպի դեմ պատվաստման միջոցով, որն արվում է մինչեւ գրիպի ակտիվացման սեզոնի սկիզբը   (իդեալականը սեպտեմբեր-հոկտեմբերն է), ինչպես նաեւ կանխարգելիչ այնպիսի միջոցների, ինչպիսիք են ձեռքերը լվանալը, բազմամարդ վայրերում բուժական դիմակներ կրելը եւ այլն:

Իհարկե, դա բոլորովին չի նշանակում, թե սնունդն այդ հարցում ընդհանրապես ոչ մի դեր չի խաղում: Ինչպես նշել է մասնագետը, ճիշտ սննդի միջոցով հնարավոր է ընդհանուր առմամբ ամրապնդել օրգանիզմը, եւ դա հավանաբար որոշակի դեր կխաղա ինչպես մի շարք հիվանդությունների, այնպես էլ դրանց բարդացումների կանխարգելման գործում:  Սակայն նման արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ճիշտ սնվել երկար ժամանակի ընթացքում: Եթե մարդն ամբողջ կյանքում սխալ է սնվել եւ անառողջ կենսակերպ է վարել եւ հանկարծ, գրիպից վախենալով, որոշել է մրգեր եւ բանջարեղեն ուտել, դա նրա համար իհարկե օգտակար կլինի, բայց իմունիտետն ամրապնդելու եւ օրգանիզմն ավելի առողջ դարձնելու համար ժամանակ պետք կլինի, ոչ թե  1-2 օր:

Ճշգրտորեն ինչպիսի՞ սնունդն է օգնում ամրապնդել օրգանիզմը

Մասնագետը խորհուրդ է տալիս ավելի շատ բանջարեղեն եւ միրգ ուտել, ինչպես նաեւ ձուկ եւ ընկուզեղեն: Այդ բոլոր մթերքներն օրգանիզմին  վիտամիններ,  միներալներ եւ հակաօքսիդանտներ են մատակարարում, որոնք ապահովում են բոլոր օրգանների եւ համակարգերի նորմալ աշխատանքը: Խորհուրդ է տրվում նվազեցնել սննդակարգում  ծանր, յուղալի սննդի, քաղցրեղենի, տապակաների եւ վերամշակված մթերքի քանակությունը:  Այդ մթերքներում շատ քիչ են օգտակար նյութերը, փոխարենը շատ են    «դատարկ» կալորիաները, որոնք ծանրաբեռնում են օրգանիզմը եւ նպաստում են ավելորդ քաշի ի հայտ գալուն: 

Ցանկալի է նաեւ օրվա ընթացքում շատ խմել մաքուր ջուր, խորհուրդ է տալիս մասնագետը: 

Ցանկալի է հնարավորինս արագ անցնել առողջ սննդի: Նույնիսկ եթե դա ձեզ չպաշտպանի գրիպով վարակվելուց, երկարաժամկետ հեռանկարում այն ծայրաստիճան օգտակար կլինի ձեր առողջության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է