• Latest news

Երեւանում մեկնարկել է նեոնատալ-պերինատալ բժշկության միջազգային ֆորումը

11 մարտի, 2016  10:45

Մարտի 11-12-ը Երեւանում անցնում է միջազգային նեոնատալ–պերինատալ բժշկության ֆորումը, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել նեոնատոլոգիայի ու պերինատոլոգիայի աշխարհի առաջատար մասնագետները:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց նախագծի համակարգող Արտյոմ Հակոբյանը, ֆորումը կազմակերպել է Եվրոպական ու Բալկանյան երկրների բուժաշխատողների լիգան, եւ դրա հիմնական նպատակն է նպաստել առողջապահության զարգացմանը նեոնատոլոգիայի բնագավառում:

Ֆորումին մասնակցելու են տարբեր երկրների մոտավորապես 300 նեոնատոլոգներ, որոնք հնարավորություն կստանան փոխանցել իրենց փորձն ու իրարից ինչ-որ բաներ սովորել: Դասախոսություններ կընթերցեն բժիշկ Չեն Սուի Վոնգը՝ անհասության ռետինոպատիայի բուժման առաջատար մասնագետներից մեկը, նաեւ բժիշկ Ֆեդերիկո Բիանկոն (Իտալիա): Մյուս առաջատար մասնագետները թեմատիկ խմբակային դասընթացներ կվարեն: ֆորումի շրջանակում նաեւ ստեղծվել են մշտական աշխատանքային խմբեր, որոնց կազմում կլինեն տարբեր երկրների մասնագետներ:

Ֆորումը անցնում է «Բժշկական գործընկեր» ոչ առեւտրային կազմակերպության աջակցությամբ ու Chiesi ընկերության հովանավորությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել