• Latest news

Հայաստանում անհասների ռետինոպաթիայի բուժման մակարդակն աճում է. բրիտանացի մասնագետ

14 դեկտեմբերի, 2015  16:39

Հայաստանում անհասների ռետինոպաթիայի բուժման մակարդակը տարեցտարի աճում է. այսօր հայ մասնագետները գործ են ունենում անհամեմատ ավելի բարդ դեպքերի հետ, քան տարիներ առաջ, եւ ամեն տարի նրանք անհամեմատ ավելի են մոտենում գլխավոր նպատակին. սկսել ինքնուրույն աշխատել, առանց արտասահմանցի մասնագետների օգնության:  NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել    միջազգային մենթոր, Moorfields Eye Hospital-ում, Great Ormond Street Hospital-ում եւ Royal Free London Hospital-ում  (Մեծ Բրիտանիա) ցանցենու մանկական վիրաբույժ բժիշկ Չեն Սուի Վոնգը: 

Հայաստանում այսօր առկա է անհասների ռետինոպաթիայի բուժման համար անհրաժեշտ ամբողջ տեղնիկան եւ լավ մասնագետներ, նշել է բժիշկ Վոնգը: 

«Այսօր դուք արդեն ունեք այն ամենը, ինչ մենք ունենք Լոնդոնում: Հայաստանում այս ոլորտը շատ արագ զարգանում է», - նշել է մասնագետը:

Նրա խոսքով, հայ ակնաբույժ վիրաբույժները ավելի ու ավելի փորձառու  են դառնում եւ արդեն սովորում են բուժել ոչ միայն անհասների ռետինոպաթիան, այլեւ մի շարք դրան նման հիվանդություններ: Միաժամանակ նրանց հիվանդներն են դառնում երեխաներ ոչ միայն Հայաստանից, այլեւ տարածաշրջանի այլ երկրներից:  

Հայաստանի մասնագետներն արդեն ինքնուրույն եւ լիակատար հաջողությամբ են իրականացնում որոշ պրոցեդուրաներ եւ վիրահատություններ, իսկ ուրիշներին առցանց հետեւում են Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի մասնագետները: Իսկ որոշ վիրահատություններ Հայաստանում իրականացնում է ինքը` բժիշկ Վոնգը:  Նա ժամանակ առ ժամանակ Հայաստան է գալիս նաեւ գործընկերներին իր գիտելիքներն ու փորձը փոխանցելու:   Սակայն բժիշկը հույս ունի, որ ապագայում ավելի ու ավելի հազվադեպ կգա, իսկ հայ մասնագետներն ավելի ու ավելի շատ պրոցեդուրաներ ինքնուրույն կանցկացնեն:  

«Եթե 10 տարի անց եւս ես ստիպված լինեմ այդքան հաճախ այցելել Հայաստան եւ վիրահատություններ կատարել, նշանակում է` ես չեմ կայացել որպես մենթոր», - նշել է բժիշկ Վոնգը:

Հիշեցնենք, որ 2014-ի սեպտեմբերին Երեւանում բացվել է Մանկական կուրության կանխարգելման տարածաշրջանային կենտրոնը, որը զինված է բացառիկ, տարածաշրջանում նմանը չունեցող վիրահատարանով, որտեղ անհաս երեխաների կուրության կանխարգելման վիրահատություններ են կատարում:  Վերջերս կենտրոն են բերել նաեւ աչքերի անոթների անգիոգրաֆիայի համար նախատեսված սարքավորումներ, որոնցից ոչ բոլոր երկներում կա, նույնիսկ Մեծ Բրիտանիայում նման սարքավորումներով զինված են հաշվված հիվանդանոցներ: 

Հիշեցնենք նաեւ, որ անհասների ռետինոպաթիան աչքերի ծանր հիվանդություն է, որը սովորաբար զարգանում է անհաս երեխաների մոտ եւ կարող է տեսողության լիակատար կորստի հանգեցնել:  Եթե խնդիրը հայտնաբերվի կյանքի առաջին ամիսների ընթացքում, ժամանակակից բուժման միջոցով հնարավոր կլինի կանխարգելել կուրությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է