• Latest news

Մի մեկուսացեք դեպրեսիայի ժամանակ

26 նոյեմբերի, 2013  15:17

Հաբերն օգնում են դեպրեսիայի ժամանակ, բայց կա ճանաչողական վարքագծային թերապիա կոչվող բուժման եղանակ, որը կենտրոնանում է պահվածքի փոփոխության վրա, եւ այն դեղերի հիասքանչ փոխարինիչ է: Հոգեբանական գիտությունների դոկտոր, Նյու-Յորքի բժշկական Մոնտեֆյորե կենտրոնի աշխատակից Սայմոն Ռեգոն, ինչպես հաղորդում է Health-ը,  խորհուրդ է տալիս.

Մ՛ի կենտրոնացեք անցյալի վրա

Բացարձակապես անիմաստ է անընդհատ պնդել, որ պետք էր այսպես անել, կամ պետք չէր այն ինչ բանը անել: Ավելի լավ է ապրեք ներկայով:

Դիմեք ուրիշներին

Դեպրեսիայի նշաններից մեկն է ՝ միայնակությունը։

Հենց որ դուք կրկին սկսեք մարդկանց հետ շփվել, կհասկանաք, որ նրանք ձեզ հասկանում են, աջակցում եւ ճիշտ խորհուրդներ տալիս:

Ձեզ մարդկանցից մեկուսացնելով, դուք միայն ավելի եք խորացնում դեպրեսիան:

Փորձեք հետեւել ձեր սովորական օրվա ռիթմին

Նույնիսկ եթե ի վաճակի չեք , փորձեք արթնանալ ձեր սովորական ժամին, ուտել ձեր մշտական ռեժիմով եւ փորձեք ցերեկային ժամերին երկար չպարկել բազմոցի վրա, քանի որ գիշերն արդեն դժվար կլինի քնել:

Փորձեք ցրել վատ մտքերը

Դեպրեսիայի մեջ գտնվող մարդիկ սովորաբար մտածում են.  ես անհաջողակ եմ, ոչ ոք ինձ չի սիրում, ես երբեք աշխատանք չեմ գտնի:

Փորձեք այդ սեւ եւ սպիտակ երանգներով մտքերի մեջ մոխրագույն ավելացնել: «Ինձ ոչ ոք չի սիրում» -ի փոխարեն մտածեք . « Շատերն ինձ դեռ սիրում են»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել