Երգչախմբային երգեցողությունը կարող է ծայրաստիճան օգտակար լինել քաղցկեղով հիվանդների համար: Երգչախմբային երգեցողության մեկ ժամը կրճատում է հիվանդների մոտ սթրեսային հորմոնների արտադրությունը, բարձրացնում է տրամադրությունը եւ ամրապնդում է իմունիտետը, ինչն օրգանիզմին օգնում է ավելի արդյունավետորեն պայքարել քաղցկեղի դեմ եւ կանխարգելել բուժումից հետո հիվանդության վերադարձը: Այդ մասին հայտնում են Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները:  

Վերոհիշյալ գիտնականների հետ իրականացված համատեղ հետազոտությունը ցույց է տվել, որ երգչախմբային երգեցողության ընթացքում մարդու օրգանիզմում ավելանում է իմունային սպիտակուցների քանակը, որոնք օգնում են պայքարել լուրջ հիվանդությունների դեմ, որոնց թվին է պատկանում նաեւ քաղցկեղը:  Երգչախմբային երգեցողությունը բարձրացնում է տրամադրությունը եւ օգնում է պայքարել սթրեսի եւ խրոնիկական տագնապալի վիճակների դեմ, որոնք իմունիտետին ցավագին հարված են հասցնում: 

Հիշեցնեմ, որ հոգեբանները տարեց մարդկանց խորհուրդ են տալիս երգչախմբային երգեցողությամբ զբաղվել, որովհետեւ այդ պարապմունքները սոցիալիզացիայի հրաշալի հնարավորություն են: Մեկուսացումը եւ մենակության զգացողությունը առաջացած տարիքում բացասաբար են ազդում առողջության վրա, իսկ երգչախմբային վարժություններն օգնում են իրեն կոլեկտիվում զգալ` մարդկանց միավորելով ընդհանուր նպատակի եւ սեփական պահանջվածության զգացողության շուրջ, ինչը կարեւոր է ցանկացած տարիքում: 

Այդ հետազոտության մասին հայտնում է ecancermedicalscience առցանց ամսագիրը: