Մարդու անձնային տեսակը պայմանավորված է նրա սրտի ռիթմով: Նման անսպասելի եզրակացության են հանգել կանադացի գիտնականները:
Գիտնականներն արդեն վաղուց են վիճում այն մասին, թե հատկապես ինչն է ազդում մարդու անձի վրա՝ նրա սիրտը, թե գլուխը: Բայց հիմա Վաթերլոուի համալսարանի հետազոտողները պարզել են, որ մարդու իմաստնությունը սրտի բաբախյունի ռիթմով է պայմանավորված: Պարզվում է, որ սրտի բաբախյունի ինտենսիվության տատանումներն ու մտավոր գործընթացները ամուր շաղկապված են: Այսպիսով նրանք, ում սրտի ռիթմը տարբերվում է, ավելի անաչառ են ու ողջամիտ իրենց դատողություններում:
«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ սթափ մտածելու ունակությունը միայն խելքով ու մարդու մտավոր ունակություններով չի պայմանավորված՝ ասում է բժիշկ Իգոր Գրոսմանը՝ հետազոտության հեղինակը,- մենք հայտնաբերել ենք, որ այն մարդիկ, որոնք ունեն սրտի բաբախյունի տատանումներ, նաեւ զգալիորեն ճկուն են իրենց դատողություններում»:
Փիլիսոփաներն ու ֆիզիոլոգները վերջին տարիներին համաձայնության են եկել այն տեսության շուրջ, որ առողջ դատողությունները ենթադրում են մարդու կարողությունը՝ հասկանալ սեփական գիտելիքների սահմանափակությունը, ընդունելու ուրիշների տեսակետները ու այն համաձայնեցնել սեփականի հետ: Ներկա հետազոտությունը առաջինն է , որը ցույց տվեց, որ սրտի ֆիզիոլոգիան՝ մանավանդ ֆիզիկական ցածր ակտիվության վիճակում սրտի ռիթմի տատանումները նպաստում են նվազ կողմնակալ ու ավելի իմաստուն դատողություններին: Մարդու սրտի ռիթմը շատ հաճախ է փոխվում նույնիսկ հանգիստ վիճակում: Դրա տատանումներն էլ կազմում են հենց սրտի բաբախյունների միջեւ ինտերվալների փոփոխությունների ինտենսիվությունը:






