Խոլեստերինի մակարդակի նվազման համար գործածվող դեղամիջոցը կարող է կանգնեցնել շագանակագեղձի քաղցկեղի զարգացումը: Այս մասին հայտնել են University of Missouri–ի գիտնականները:
Նրանց կարծիքով խոլեստերինի դեմ դեղամիջոցները հնարավոր է օգտագործել քիմիաթերապեւտիկ դեղամիջոցների հետ միասին, ինչն ավելի արդյունավետ կդարձնի բուժումը ու կօգնի խուսափել կողմնակի էֆեկտներից: Նման բուժումը կարող է նշանակվել այն հիվանդներին, որոնք ուռուցքները չեն ենթարկվում քիմիաթերապիայի:
Գիտնականները բացատրում են, որ խոլեստերինն անհրաժեշտ է ուռուցքային բջիջների աճի համար, հետեւաբար դրանց նվազեցումը հանգեցնում է նաեւ ուռուցքի զարգացման դանդաղեցմանը: Սալման Հայդերը՝ վերոնշյալ համալսարանից, հայտնել էր, որ իրենց արդեն հաջողվել է RO 48-8071 միացությունը փորձարկել մարդու շագանակագեղձի քաղցկեղի բջիջների վրա: Դեղամիջոցը դանդաղեցրել էր ուռուցքային բջիջների աճն ու ոչնչացրել դրանք: Բացի դրանից նման բուժման էֆեկտը ցուցադրվել է նաեւ մկների վրա, որոնց նույնպես մարդկային RO48-8071 ուռուցքներ են պատվաստվել ու այդ ձեւով դանդաղեցրել քաղցկեղի զարգացումը:
Բնականաբար, այս մեթոդի արդյունավետությունն ապացուցելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, սակայն գիտնականները համարում են, որ այս դեղամիջոցը կարող է այլընտրանք դառնալ քիմիաթերապիայի թունավոր ներգործությանը:






