47-ամյա բրիտանացի Յան Բրուքսին, որը տառապել է քաղցկեղի հազվադեպ և ագրեսիվ տեսակով, բժիշկներն ընդամենը մի քանի շաբաթվա կյանք են տվել: Նրա ամբողջ մարմնում առաջացել է մոտ 70 ուռուցք, եւ բժիշկները պարզապես թափահարել են ձեռքերը՝ չիմանալով ինչ անել:

Սակայն ամերիկյան Brentuximab Vedotin դեղամիջոցով մի քանի շաբաթ բուժվելուց հետո սքանավորումն ապշեցուցիչ բարելավում է արձանագրել. ներկայումս Բրուքսը լիակատար ռեմիսիայի վիճակում է: Նա առաջին մարդն է, ով իր վրա փորձել է նոր հակաքաղցկեղային դեղամիջոցը, հայտնում է Daily Mail-ը:

Մանչեսթերի Քրիստի հիվանդանոցում կլինիկական փորձարկումն այնքան հաջող է եղել, որ որոշվել է դեղամիջոցն այլ հիվանդների վրա եւս փորձել: Հիմա ոչ Հոջկինյան լիմֆոմայի նույն հազվադեպ տեսակով՝ քաղցկեղի տարատեսակով, որն ախտահարում է լիմֆատիկ հանգույցները, տառապող հիվանդները եւս դեղ կստանան քաղցկեղային դեղամիջոցների ֆոնդի (Cancer Drugs Fund) միջոցով:

Բրուքսը հիվանդ է եղել քաղցկեղի հազվադեպ տեսակով, որը կոչվում է անապլաստիկ խոշոր բջջային ոչ Հոջկինյան լիմֆոմա:

«Դեղն արագ է յուրացվում օրգանիզմի կողմից և քիչ կողմնակի ազդեցություններ ունի»,- ասում է Բրուքսին բուժող բժիշկը՝ Ադամ Գիբբը Քրիստի հիվանդանոցից:

«Лекарство быстро усваивается организмом и имеет мало побочных эффектов», - сказал лечащий врач Брукса доктор Адам Гибб из больницы Кристи.