Կարծիք կա, թե սեռական կյանքը սկսելու տարիքը կախված է սոցիալական գործոններից, շրջապատի մարդկանց կարծիքից եւ անհատականության տեսակից, սակայն Քեմբրիջի համալսարանի գիտնականները պնդում են, որ այս գործընթացում գեները ոչ պակաս նշանակալի դեր են խաղում. ամենից հաճախ դրանցից է կախված, թե մարդը երբ կզրկվի կուսությունից: 

Գիտնականները Քեն Օնգի ղեկավարությամբ վերլուծել են ավելի քան   380 000 մարդու ԴՆԹ-ն եւ պարզել են, որ անմեղության կորստի տարիքը վերահսկվում է գենետիկ մակարդակում: Պարզվել է, որ սեռական կյանքը սկսելու տարիքի վրա  38 գեն է ազդում: Հեղինակներն ընդգծում են, որ փոխկապակցվածությունը պահպանվել  է անկախ հետազոտության մասնակիցների ծննդյան թվից. նրանք բոլորը մեծացել եւ հասունացել էին տարբեր ժամանակներում: Դա վկայում է, որ գենետիկ բաղադրիչն այնուամենայնիվ սոցիոմշակութային նորմերից ավելի կարեւոր է: 

Հայտնաբերված գեների մեծամասնությունը կապված է եղել նաեւ այլ առանձնահատկությունների հետ, որոնք կապված են սեռական կյանքի եւ վերարտադրողական առանձնահատկությունների հետ, օրինակ` առաջին երեխային ունենալու տարիքի կամ ծնված երեխաների ընդհանուր թվի: 

Այս հետազոտության արդյունքները կարեւոր են, որովհետեւ համարվում է, որ այն մարդիկ, որոնք վաղ են սկսում ապրել սեռական կյանքով եւ վաղ են երեխաներ ունենում, առանձնանում են ավելի թույլ ֆիզիկական եւ հոգեկան առողջությամբ, ինչպես նաեւ ավելի վատ կրթություն են ստանում, նշում է Քեն Օնգը: 

Գիտնականներն ավելի վաղ ցույց էին տվել, որ վաղ սեռահասունությունը մեծացնում է դիաբետի, սրտանոթային հիվանդույթունների եւ քաղցկեղի որոշ տեսակների զարգացման ռիսկը: 

Այդ հետազոտության մասին պատմում է Nature Genetics ամսագիրը: