Fred Hutchinson Cancer Research Center-ի (ԱՄՆ) գիտնականները հատուկ իմունային Т-բջիջներ են մշակում, որոնք կարող են ճանաչել եւ սպանել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջները: Դա նոր քայլ է իմունոթերապիայի զարգացման մեջ:
Հնդկական ծագմամբ ամերիկացի բժիշկ Սունիլ Հինգորանին իր գործընկերների հետ բջիջներ է ստեղծել, որոնք ուռուցքներին պայմանականորեն հատուկ հակագենի հանդեպ բարձր ձգողականություն ունեն: «Պայմանական», որովհետեւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջները մեծ քանակությամբ առանձնահատուկ բջիջներ չեն արտադրում, հենց դրա դեմ ուղղված ավելի կատարյալ Т-բջիջներ ստեղծելն առայժմ բավականին բարդ է:
Ենթաստամոքսային գեղձի ուռուցքով մկների վրա փորձարկումների ընթացքում հատուկ մշակված Т-բջիջները սպանում էին ուռուցքները 10-օրյա ժամանակահատվածում: Բացի այդ, գիտնականներին հաջողվել է նաեւ այնպիսի ֆերմենտ մշակել, որն օգնում է հաղթահարել ուռուցքների բարձր ինտերստիցիալ ճնշումը, ինչը հնարավորություն է տաիս Т-բջիջների, ինչպես նաեւ այլ գործակալների ավելի մեծ ներթափանցման եւ ավելի բարձր արդյունավետության համար:
Գիտնականները նախատեսել են տարեվերջին մարդկանց վրա փորձարկել այդ մեթոդի արդյունավետությունը:
Այս հետազոտության արդյունքները ներկայացվել են Նոր Օռլեանում Ուռուցքաբանական հետազոտությունների ամերիկյան ասոցիացիայի ամենամյա նիստին:






