Շատ դժվար է առողջ սնունդ պատրաստել, երբ աշխատանքից հետո եւ այլ գործերի դադարների ընթացքում ժամանակ գրեթե չի մնում: Իհարկե, կարելի է նախօրոք պատրաստել եւ սառեցնել, բայց լինում է այնպես, որ դրա համար էլ ժամանակ չի լինում: Էմի Վալպոնը՝ հայտնի շեֆ-խոհարարուհին Նյու Յորքից, TheHealthyApple.com-ի գլխավոր խմբագիրը, խորհուրդ է տալիս այդպիսի օրերին պատրաստել այս երկու ուտեստները, դրանց պատրաստումը 20 րոպեից քիչ կտեւի, դրանք շատ աեվլի օգտակար են, քան ֆաստֆուդը:

Ձվով եւ ավոկադոյով տոստ

Մեկ բաժին. փոքր թավայի մեջ մի քիչ ձիթապտղի յուղ տաքացրեք: 2 ձու կոտրեք եւ Ձեր սիրած ձեւով ձվածեղ պատրաստեք (հարած, առանց հարելու եւ այլն): Կոշտ աղացքի ալյուրի 2 մեծ կտոր հացով տոստեր պատրաստեք: Փոքր ամանի մեջ կտրտեք ավոկադոն, հանեք կորիզը եւ դրանով պյուրե պատրաստեք՝ ավելացնելով աղ եւ մի քիչ կարմիր պղպեղ: Տոստերը դրեք ափսեի վրա եւ քսեք ավոկադոյի պյուրեն: Կտրտեք ձվածեղն ու դրեք տոստի վրա՝ պյուրեի վրա: Վրան մի պտղունց պղպեղ ցանեք:

Ասիական բանջարեղենային տապակա

4 բաժին. Շագանակագույն բրինձը կամ կվինոան պատրաստեք փաթեթի վրա նշված ձեւով: Մի փոքրիկ սոխ կտրտեք: Միջին մեծության թավայի մեջ 2 ճ. գ. քնջութի կամ ձիթապտղի յուղ տաքացրեք եւ դրեք միջին կրակի վրա: Ավելացրեք սոխը՝ անընդհատ խառնելով, այնուհետ ավելացրեք մանրացված սխտորի միջին չափի պճեղ եւ տապակեք մինչեւ ոսկեգույն դառնալը: Ավելացրեք 10 ունցիա օրգանական, թարմ կամ սառեցված կտրատած բանջարեղեն եւ շարունակեք տապակել մինչեւ կիսով չափ պատրաստ լինելը: Ավելացրեք ½ բաժակ օրգանական տերիյակի սոուս, 3 թ. գ. Առանց գլյուտենային սոյայի սոուս, 1 թ. գ. գինու քացախ, 1/4 թ. գ. աղ եւ 1/4 թ. գ. սեւ պղպեղ: Այդ ընթացքում անընդհատ խառնեք: Կարմիր պղպեղ եւ քնջութի սերմ ավելացրեք: Երբ բանջարեղենը փափկի, ավելացրեք բրինձը կամ կվինոան եւ լոբու պատիճներ: