Բինգհեմթոնի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները նոր համակարգ են մշակել, որի օգնությամբ հնարավոր է 100 տոկոս ճշգրտությամբ մարդկանց նույնականացնել ուղեղի ալիքների միջոցով: Այդ համակարգը, մշակողների խոսքով, կարող է շատ օգտակար լինել պաշտպանության բարձր մակարդակով անվտանգության համակարգերի ստեղծման գործում:  

Գիտնականների իրականացրած հետազոտությանը 50 մարդ է մասնակցել, որոնց ԷԷԳ են արել, մինչ նրանք 500 պատկերից բաղկացած շարք էին դիտում, որոնք հատուկ ընտրվել էին` գրանցելու յուրաքանչյուր մարդու ուղեղի բացառիկ պատասխանը այս կամ այն լուսանկարին, օրինակ` մի կտոր պիցցայի, նավակի կամ «գլուխկոտրուկ» բառին:

Հետազոտողները պարզել են, որ մարդկանց ուղեղը տարբեր կերպ է արձագանքում ցուցադրված պատկերներին. յուրաքանչյուրի արձագանքը լիովին բացառիկ է: Համակարգչային ծրագիրը   100 տոկոս ճշգրտությամբ կարողացել է որոշել, թե ում է պատկանել այս կամ այն   «ուղեղի հետքը». ըստ ուղեղի ակտիվության, ծրագիրը հասկանում էր, թե կոնկրետ ով է նայում պատկերը:  

Մասնագետների խոսքով, չարամիտները կարող են գողանալ մատնահետքերի կամ աչքի ցանցենու սկանավորման մասին տվյալները: Իսկ   «ուղեղի հետքը» գողանալը կամ կեղծելն անհնար է, այդ պատճառով այդ ծրագիրն օգտագործելիս կարելի է անվտանգության նոր, կատարելագործված համակարգ ստեղծել:  

Այդ մասին հայտնում է The IEEE Transactions on Information Forensics and Security ամսագիրը: