Դյուկի կլինիկական հետազոտական ինստիտուտի բժիշկները հայտնել են ԱՄՆ-ում մանկական ճարպակալման տեմպերի աճի մասին, չնայած վերջին   տարիների ընթացքում ձեռք առնվող միջոցներին:

Գիտնականները վերլուծել են Առողջության եւ սննդի ազգային հետազոտության տվյալները: Նրանք այն եզրակացությանն են հանգել, որ 2013-2014 թթ-ին 2-19 տարեկան երեխաների 33,4 տոկոսն ավելորդ քաշ է ունեցել: Նրանց 17,4 տոկոսը ճարպակալմամբ է տառապել: 

Այդ ցուցանիշները գործնականում չեն տարբերվել այն տվյալներից, որ ստացվել էին նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում  (օրինակ` 2011-2012 թթ-ին): Միաժամանակ, 1999-ի եւ ավելի ուշ շրջանների համեմատ գիտնականներն ավելորդ քաշից տառապող երեխաների թվի աճ են նկատել: 

2012-2014 թթ-ին II աստիճանի ճարպակալում (35-ից բարձր ՄԶԻ-ով) է ունեցել երեխաների   6,3 տոկոսը, III աստիճանի ճարպակալում (40-ից բարձր ՄԶԻ-ով)` 2,4 տոկոսը: 2009-2010 թթ-ին II աստիճանի ճարպակալում է ունեցել երեխաների 5,9 տոկոսը, իսկ III աստիճանի` 2,1 տոկոսը:

«Ըստ գիտնականների, 4,5 մլն երեխա եւ անչափահաս ծանր ճարպակալում ունի, ինչը նոր եւ ինտենսիվ ջանքեր է պահանջում նրանց ավելի առողջ կենսակերպի ուղղորդելու համար», — ասել է իրականացված հետազոտության համահեղինակ Էշլի Սկինները: