Բալանսավորված սննդակարգը առավել գործնական մեթոդ է երիկամներում քարերի առկայության դեպքում կանխարգելման եւ բուժման համար, ասում են հետազոտողները:

Սովորաբար նման դեպքերում բժիշկներն օքսալատի ցածր պարունակությամբ դիետա են նշանակում: Երիկամներում քարերի մեծ մասը ձեւավորվում է, երբ օսքալատը միանում է կալցիումին այն ժամանակ, երբ երիկամները մեզ են արտադրում: Մեծ քանակությամբ օսքալատ են պարունակում՝ ճակնդեղը, լոբին, կաղամբը, նուշը, քաղցր կարտոֆիլը, սպանախը եւ այլն:

«Օսքալատի բարձր պարունակությամբ շատ մթերքներ շատ օգտակար են, իսկ օքսալատի ցածր պարունակությամբ դիետան կարող է շատ խիստ լինել»,- ասում է Երիկամների ազգային հիմնադրամի  գիտական գծով ավագ փոխնախագահ բժիշկ Քերրի Ուլլիսը:

Kidney Diseases ամսագրի մարտյան համարում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ մրգերով, բանջարեղենով, լոբով եւ ընկուզեղենով հարուստ բալանսավորված սննդակարգը՝ ցածր յուղայնության կաթնամթերքների  եւ կենդանական ծագման սպիտակուցի, ինչպես նաեւ մշակված հացահատիկային մթեքրների եւ քաղցրի  չափավոր քանակությամբ կարող է օգնել կանխել երիկամներում քարերի առաջացումը:

Կալցիումով հարուստ սննդի համադրումն օսքալատի բարձր պարունակությամբ մթերքների հետ ավելի օգտակար է երիկամներում քարերի կանխարգելման համար, քան օքսալատի սահմանափակումը, ասում են հետազոտողները: Երբ այդ մթերքները միասին են օգտագործվում, օքսալատը եւ կալցիումը միանում են ստամոքսում եւ աղիներում, բացատրում են հեղինակները, եւ երիկամները սկսում են գործել, ուստի երիկամներում քարերի առաջացումը դառնում է քիչ հավանական:

Երիկամների ազգային հիմնադրամի փորձագետները երիկամների քարերի ձեւավորման կանխարգելման համար խորհուրդ են տալիս.

 Շատ հեղուկ խմեք՝ օրական առնվազն 2 լ, հատկապես՝ ջուր: Կարելի է ջրի մեջ մի քիչ կիտրոնի հյութ ավելացնել, առանց շաքարի:

Շատ միրգ ու բանջարեղեն կերեք, սահմանափակեք յուղոտ կաթնամթերքների, աղի եւ կենդանական ծագման սպիտակուցների օգտագործումը: