Համակարգչային խաղերով անառողջ տարվածությունը զգալիորեն բարձրացնում է ավելորդ կիլոգրամների հայտնվելու, քնի խնդիրների եւ սրտի եւ անոթների աշխատանքի խանգարումների շանսերը, հայտնում են գիտնականները

«Խաղային կախվածությունը ծայրաստիճան հետաքրքիր եւ կարեւոր երեւույթ է: Այս երեւույթն ընդգրկում է երեխաների եւ երիտասարդների ծայրաստիճան խոցելի կարգը, ազդում է նրանց սոցիալական կյանքի վրա եւ, ինչպես պարզել ենք, նրանց առողջության», — հայտնել է Քեթրին Մորրիսոնը (Katherine Morrison) Ֆուլթոնում Կալիֆորնիայի համալսարանից (ԱՄՆ):

Մորրիսոնն ու իր գործընկերները նման եզրակացության են հանգել` հետեւելով գրեթե հարյուր երիտասարդի եւ անչափահասի առողջական վիճակին, որոնք խոստովանել են, որ համակարգչային խաղերով անառողջ տարվածություն ունեն, եւ ստացված տվյալները համեմատել են վերահսկիչ խմբի նույն տարիքը եւ եկամտի մակարդակն ունեցող մարդկանց առողջության հետ: 

Այդ նպատակով գիտնականները փորձարկման մասնագետներին ձեռքի  հատուկ «ժամացույց» են նվիրել, որը հետեւել է նրանց զարկերակին, ճնշմանը, քնի ռեժիմին եւ ֆիզիոլոգիական այլ բնութագրերի, որոնք կապված են նրանց առողջության գնահատականի հետ: Ի հավելումն դրան, հոգեբանները կանոնավոր կերպով հարցումներ են անցկացրել, որոնց օգնությամբ գնահատել են երիտասարդների կախվածության խորությունը ըստ   14 միավորանոց սանդղակի:

Այդ դիտարկումները ցույց են տվել, որ խաղային կախվածությունն իրոք ազդել է անչափահասների առողջության վրա, խաղերով անառողջ տարվածությունը նախ եւ առաջ ազդել է նրանց քնի տեւողության եւ որակի վրա: Գիտնականների կարծիքով, դա հանգեցրել է երկրորդ հետեւանքին` ճարպակալման հանդեպ բարձր խոցելիությանը, որովհետեւ քնի պակասը հանգեցնում էր օրգանիզմում նյութերի փոխանակման եւ ճարպերի նյութափոխանակության խանգարման: 

Անչափահասները, որոնք խաղային կախվածության սանդղակով 10-14 միավոր էին ստանում, զգալիորեն ավելի հաճախակի էին տառապում արյան մեջ խոլեստերինի եւ այլ ճարպերի բարձր մակարդակից, ավելի հաճախ էին տառապում ինսուլինային անընկալունակությունից եւ ավելի հակված էին դիաբետի զարգացման, քան վերահսկիչ խմբի ներկայացուցիչները կամ փորձերի այլ մասնակիցներ, որոնք այնքան ուժգին կապված չէին վիրտուալ աշխարհին:  

Գիտնականներն ընդգծում են, որ նման եզրահանգումները կիրառելի են ոչ միայն անչափահասների եւ ավագ դպրոցական տարիքի երեխաների նկատմամբ. մեծերի, մանկամսուրի երեխաների եւ բնակչության այլ խմբերի առումով դրանք առայժմ գնահատված չեն: Մորրիսոնը պատմում է, որ մոտ ժամանակներս նրա խումբը կփակի այդ բացը, ինչպես նաեւ երկարաժամկետ դիտարկումներ կսկսի ընդհանուր առմամբ մարդկության առողջության վրա խաղերի ազդեցությունը չափելու համար: