Վերջին 30 տարվա ընթացքում հիմնական հայտնի պատճառներով մահվան ցածր ռիսկի ենթակա առողջ մարդու մարմնի զանգվածի ինդեքսը  աճել է երեք կետով:  Այդ մասին հայտնում են Դանիայի գիտնականները, որոնք իրենց հետազոտությունը հրապարակել են JAMA ամսագրում:

Կոպենհագենի համալսարանից Բորգե Նորդեստգարդը եւ իր գործընկերները որոշել են պարզել, թե  30 տարվա ընթացքում ինչպես են փոխվել կյանքի տեւողությունը եւ մարմնի զանգվածի միջին վիճակագրական ինդեքսը ավելի քան 100 000 դանիացու մոտ, որոնք մասնակցել էին առողջության վերահսկողության երկարաժամկետ նախագծերի: Մարմնի զանգվածի միջին ինդեքսը փորձարկումների բոլոր մասնակիցների մոտ   27 է եղել, իսկ այն մարդկանց մոտ, որոնք չեն ծխել եւ չեն տառապել սրտի հիվանդություներից կամ քաղցկեղից, այդ ցուցանիշը կազմել է  26,1:

Նորդեստգաարդն ու իր գործընկերները նախ եւ առաջ ցանկանում էին պարզել, թե մարմնի զանգվածի ինչ ինդեքսի դեպքում է դիտարկվել առավելագույն մահացություն բոլոր հնարավոր պատճառներով: Հաշվարկելով դա` գիտնականները հետաքրքիր երեւույթ են բացահայտել. պարզվել է, որ իդեալականորեն առողջ (եւ ՃՏՊ-ների եւ այլ դժբախտ պատահարների ենթակայության առումով ամենահաջողակ) մարդու զանգվածն աստիճանաբար աճել է վերջին 30 տարվա ընթացքում:

Օրինակ, անցյալ տարվա 70-ականներին միջին վիճակագրական առողջ մարդու ՄԶԻ-ն  23,7 կետ էր կազմում, ինչը համապատասխանում է բավականին նիհար մարմնակազմությանը` ճարպային պահուստների գրեթե լիակատար բացակայությամբ:  Այսօր այդ ցուցանիշը զգալիորեն աճել է եւ հասել   27 կետ նիշին, ինչը վկայում է ավելորդ կիլոգրամների առկայության մասին եւ նույնիսկ ճարպակալման թեթեւակի աստիճանի: Ավելին, այդ ժամանակում մահացությունը 20-30 տոկոսով կրճատվել է նույնիսկ գեր մարդկանց մոտ, որոնց զանգվածի ինդեքսը գերազանցել է 30 կետը:

Գիտնականներն առայժմ չեն կարողանում բացատրել, թե դա ինչի հետ է կապված. դրա համար, նրանց խոսքով, անհրաժեշտ են ավելի լայնամասշտաբ եւ երկարատեւ դիտարկումներ: Առայժմ կարելի է խոսել միայն այն մասին, որ ավելորդ կիլոգրամներն իրականում այնքան մահացու չեն, որքան համարվում էր նախկինում: 

«Եթե մեր եզրահանգումները հաստատվեն գիտնականների այլ խմբերի կողմից, ԱՀԿ-ն պիտի վերանայի ճարպակալության եւ ավելորդ քաշի սահմանումները», — նշել են գիտնականները: