Շատ երկրներում հղի կանանց խորհուրդ են տալիս շատ ֆոլաթթու ընդունել, որպեսզի պաշտպանեն նրանց երեխաներին բնածին որոշ արատներից: Սակայն ֆոլաթթվի ու վիտամին В12 -ի ավելցուկը կարող է բարձրացնել նրանց երեխաների մոտ աուտիկ սպեկտրի խանգարումների զարգացման հավանականությունը, նախազգուշացնում են Johns Hopkins Bloomberg School of Public Health–ի գիտնականները:
Դանիել Ֆոլլինը ու նրա գործընկերները վերոնշյալ կենտրոնից Բոսթոնում 1998-2013 թթ ժամանակահատվածում վերլուծել են մայրերի ու երեխաների գրեթե 1400 զույգի: Գիտնականները երեխաների ծնվելու պահից սկսած մի քանի տարի հետեւել են ընտանիքներին: Անհրաժեշտ հետազոտությունների ցանկում է եղել նաեւ ֆոլաթթվի աղերի քանակը պարզող արյան անալիզը, որը մայրերից վերցրել են ծննդաբերությունից հետո առաջին երեք օրերին :
Նշում են, որ այն կանայք, ում արյան մեջ կար այդ աղերի ու վիտամին B12-ի բարձր մակարդակ, ավելի հաճախ էին ծնում երեխաներ, ում մոտ հետագայում ախտորոշվում էին աուտիկ սպեկտրի խանգարումներ : Ֆոլատի շատ բարձր մակարդակով մայրերից նման երեխաները կրկնակի հաճախ էին ծնվում, իսկ B12 վիտամինի բարձր մակարդակը գրեթե եռակի ավելացնում էր աուտիզմով երեխաների ծնվելու հավանականությունը:
Ընդ որում գիտնականներ շեշտում են, որ իրենց հետազոտությունների արդյունքները չեն նշանակում, որ հղիության ըթնացքում պետք է դադարել վիտամիններ ընդունել, չէ՞ որ հայտնի չէ, թե հատկապես ինչն է եղել հետազոտության որոշ մասնակիցների արյան մեջ B9 ու B12–ի բարձր պարունակության պատճառը:
Բացի դրանից, ինչպես շեշտեց Դանիել Ֆոլլինը, հետազոտությունը ցույց է տվել, որ այն հղիների մոտ, որոնք շաբաթական 3-5 անգամ ընդունում էին այդ վիտամինները (մանավանդ 1-ին ու 2-րդ եռամսյակներում) աուտիզմով երեխայի ծնվելու հավանականությունը նվազում էր:






