Որոշ մարդիկ դեռեւս սխալմամբ կարծում են, թե մարգարինը «ավելի օգտակար է» կամ էլ գոնե ավելի անվնաս է, քան կարագը: Իրականում դա բոլորովին էլ այդպես չէ: Մասնագետները նշել են մարգարինն ամենօրյա սննդակարգից բացառելու 5 համոզիչ պատճառ:

1. Ալերգիա

Մարգարինը էմուլգատորներ է պարունակում, գունավորիչներ եւ քիմիական կոնսերվանտներ, այդ պատճառով մեծ է ալերգիկ ռեակցիայի վտանգը: Ուշադիր կարդացեք փաթեթի վրա բաղադրիչների կազմը: 

2. Հիպերտոնիա

Մարգարինում կարող է շատ աղ լինել, որի ավելցուկը, ինչպես հայտնի է, կարող է հիպերտոնիայի հանգեցնել: Ավելին, մարգարինը նաեւ ջրաաղային հաշվեկշռի խախտում է առաջ բերում, ինչը վատացնում է հիպերտոնիայի ընթացքը: 

3. Սրտի հիվանդություններ

Մարգարինը տրանսճարպեր է պարունակում, որոնք շատ վտանգավոր են օրգանիզմի համար եւ սրտի հիվանդությունների զարգացման ռիսկի գործոններ են համարվում: Որոշ դեպքերում մարգարինի օգտագործումն ուղղակիորեն կապված է սրտի կաթվածների հետ: 

4. Քաղցկեղային հիվանդություններ

Մարգարինն ազատ ռադիկալներ է պարունակում` բաղադրիչներ, որոնք օրգանիզմն արտադրում է նյութափոխանակային ռեակցիաների արդյունքում եւ որոնք բորբոքումների եւ այտուցների են հանգեցնում: Երկարաժամկետ հեռանկարում դա մեծացնում է բջիջների անվերահսկելի կիսման գործընթացի արդյունքում քաղցկեղի զարգացման վտանգը: 

5. Խոլեստերին

Չնայած մարգարինը մոնոչհագեցած եւ կիսահագեցած ճարպային թթուներ է պարունակում, դրանց պարունակությունը զգալիորեն ավելի փոքր է, քան հագեցած ճարպերինը եւ տրանսճարպերինը: Եթե ամեն օր մարգարին օգտագործեք, դա կարող է հանգեցնել խոլեստերինի մակարդակի բարձրացման: