University of California համալսարանի գիտնականները ծրագրում են խոզերի մարմիններում աճեցնել փոխպատվաստման համար անհրաժեշտ մարդկային օրգաններ: Դա գիտնականների կարծիքով կօգնի լուծել դոնորական օրգանների դեֆիցիտի խնդիրը:

Մոտ ապագայում հետազոտողները մտադիր են խոզի մարմնում աճեցնել մարդու ենթաստամոքսային գեղձ. հղի խոզի մարմնում հասունանալու է սաղմ, որի ենթաստամոքսային գեղձը մարդու բջիջներից է բաղկացած լինելու: Ճիշտ է փորձը ընդամենը 28 օր է տեւելու՝ այդ ժամկետից հետո քիմերային սաղմերը հանվելու են ու ուսումնասիրվելու: Սաղմի հետագա զարգացումը թույլ չի տրվի, այդ փորձերի արդյունքում ոչ մի քիմերային արարած չպետք է ծնվի, վստահեցնում են գիտնականները:

Մարդու ենթաստամոքսային գեղձով խոզի սաղմեր ստեղծելու համար նրանց գենոմը սկզբում խմբագրվելու է CRISPR տեխնոլոգիաների օգնությամբ, որպեսզի խոզի ենթաստամոքսային գեղձի փոխարեն մարդու գեղձի ձեւավորումը հնարավոր լինի: Դրանից հետո սաղմին ներարկելու են մարդու պլյուրիպոտենտային բջիջներ, որոնք էլ հենց սկիզբ կդնեն մարդու օրգանին:

Պաբլո Ռոսսը, որը ղեկավարում է հետազոտությունը, հույս ունի, որ կենդանիներին որպես անհրաժեշտ մարդկային օրգանների ինկուբատոր օգտագործելու փորձը հաջող կանցնի, իսկ ենթաստամոքսային գեղձը հարմար կլինի փոխպատվաստման համար: Փորձագետները համարում են, որ խոզերի մարմիններում հնարավոր է աճեցնել ոչ միայն ենթաստամոքսային գեղձ, այլեւ սիրտ, թոքեր, երիկամ, լյարդ ու եղջրաթաղանթ:

Նման քիմերների ստեղծման փորձերը, ինչպես եւ ակնկալվում էր, կտրուկ քննադատության են արժանացել կենդանիների պաշտպանների կողմից,որոնք նման հետազոտությունները համարում են ոչ մարդկային ու ոչ բարոյական: Բացի դրանից, նրանց վստահեցնում են, որ կա վտանգ, որ մարդու ցողունային բջիջները, հայտնվելով խոզերի ուղեղի մեջ, կսկսեն փոխել այն ու այն ավելի ...մարդկային կդառնա: