Շվեյցարիաի Lund University համալսարանի գիտնականները մանրակրկիտ ուսումնասիրել են ավելի քան 200 երեխաների բջիջներ, որոնք տառապում են լեյկոզով, ու բացահայտել լեյկեմիայի՝ արյան քաղցկեղի մինչ այդ անհայտ երկու տեսակ: Դրանք հայտնաբերելու համար գիտնականները կիրառել են նոր սերնդի մեթոդներ՝ քաղցկեղային բջիջների գենոմը ուսումնասիրելու համար:
Գիտնականները նշում են, որ մինչ այդ տարբերակում էին սուր լիմֆոբլաստային լեյկոզի (սա երեխաների շրջանում արյան քաղցկեղի ամենատարածված ձեւերից մեկն է) ընդամենը վեց տեսակ: Հիմա նրանց հաջողվել է հայտնաբերել եւս երկուսը, որոնք երեխաների մոտ լեյկոզի դեպքերի ընդհանուր քանակի գրեթե 10 տոկոսն են կազմում
Լիմֆոլեյկոզը կապակցված է բջիջներում առաջացող գենետիկ մուտացիաների հետ: Հիվանդության զանազան տեսակների համար տարբեր մուտացիաներ են պատասխանատու: Հենրիկ Լիլեբյերնը ու նրա գործընկերները բացահայտել են, որ իրենց հայտնաբերած քաղցկեղի նոր տեսակներից մեկը կապակցված է DUX4 գենի մուտացիայի հետ, որը նորմայում բջիջներում ոչ ակտիվ վիճակում պետք է լինի: Լեյկոզի մյուս տեսակը ասոցացվում է այլ գեների մուտացիաների հետ՝ ընդ որում մինչ այդ հայտնի չի եղել, որ դրանք նույնպես կարող են երեխաների մոտ լեյկեմիա առաջացնել:
Գիտնականները պարզել են, որ ճիշտ ախտորոշումը, այդ թվում գենետիկ մեթոդների գործածումով, թույլ է տալիս նշանակել առավել արդյունավետ բուժում, որը օպտիմալ համապատասխանում է քաղցկեղի այս կամ այն տեսակի դեմ պայքարի համար:
Արյան քաղցկեղի երկու նոր տեսակները անվանել են DUX4-rearranged եւ ETV6/RUNX1-like:
Այս մասին հայտնում է Nature Communications ամսագիրը:






