Այն մարդկանց մոտ, որոնք օրվա ընթացքում անընդհատ ուզում են քնել կամ քնկոտ են, ուղեղի ատրոֆիան ավելի արագ է զարգանում, քան կարող էր լինել նրանց տարիքում: Դա իր հերթին վերաբերում է ուղեղի այն մասերին, որոնք մյուսներից շատ են խոցելի Ալցհեյմերի հիվանդության նկատմամբ:

Նման եզրակացության են հանգել Մայո կլինիկայի գիտնականները՝ ուսումնասիրելով 50 տարեկանից մեծ 1374 մարդու գլխուղեղի առանձնահատկությունները: Բոլոր մասնակիցնեի մոտ մտավոր գործառույթները նորմայի մեջ են եղել:

Պարզվում է, որ նրանց մոտ, ովքեր օրվա ընթացքում մշտական քնկոտություն կամ հոգնածություն էին զգում, ուղեղի ատրոֆիան, ամենայն հավանականությամբ ավելի զգալի էր, քան պետք է լիներ այդ տարիքում:

«Ստացված արդյունքները կարող են օգնել բացահայտել ավելի բարձր զգայունությամբ կամ թուլամտության զարգացման տեսակետից ավելի շատ վտանգված մարդկանց դեռ մինչեւ ախտանիշների դրսեւորումը, ինչի շնորհիվ կարող են ժամանակին անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկվել՝ թուլամտության զարգացումը կանխելու համար»,- մեկնաբանել է հետազոտության արդյունքները բժշկության դոկտոր Դիեգո Զ. Կարվալյուն:

Ուղեղի աշխատանքի վրա դրական է անդրադառնում կանոնավոր զբաղվածությունը՝ նման եզրակացության են հանգել այլ գիտնականներ, որոնք ուսումնասիրում են ծերացման պրոցեսները Թեքսաս նահանգի համալսարանում: Նրանք թեստեր են արել հիշողությունը, մտածողությունը ու տեղեկությունների մշակումը ստուգելու համար ու պարզել, որ խիտ աշխատանքային գրաֆիկով մարդիկ ավելի բարձր արդյունքներ են գրանցել: