Որոշ մթերքների յուրացումը մեր օրգանիզմի համար ավելի բարդ է, քան մյուսներինը: «Ծանր» մթերքների ցուցակի մեջ են մտել ոչ միայն նրանք, որոնց վտանգավորության մասին կարելի է հեշտորեն կռահել, այլեւ, թվում է, թե օգտակար բանջարեղեններ:  

Տապակած ուտեստներ

Փորձագետների կարծիքով, տապակած ուտեստները շատ վնասակար են մեր մարսողական համակարգի համար. նրանց խոսքով, խորովածը օրգանիզմում է մնում մինչեւ երեք օր: Բժիշկների խոսքով, ամենավտանգավորն այն ուտեստներն են, որոնցում առանց այն էլ յուղ պարունակող մթերքները լրացուցիչ տապակվում են բուսական յուղով: 

Կծու ուտեստներ

Կծու ուտեստները գրգռում են ԱՍՏ-ն, ինչն օրգանիզմից լրացուցիչ ջանքեր է պահանջում այդ հետեւանքի չեզոքացման համար: Աղեստամոքսային տրակտի հետ կապված ակնհայտ խնդիրների դեպքում ավելի լավ է ընդհանրապես հրաժարվել կարմիր պղպեղ եւ սխտոր պարունակող ուտեստներից, խորհուրդ են տալիս փորձագետները: 

Լոբի

Լոբին բուսական սպիտակուցի հրաշալի աղբյուր է, բայց դրա կազմի մեջ նաեւ օլիգոսախարիդի ածխաջրեր են մտնում, որոնք մեծ դժվարությամբ են մարսվում եւ նպաստում են աղիներում գազերի առաջացմանը: Որոշ դիետոլոգներ ենթադրում են, որ հնարավոր է խուսափել այդ ազդեցությունից, եթե լոբին նախապես ամբողջ գիշեր ջրի մեջ մնա: 

Սոխ

Կանաչ եւ գլուխ սոխը հում վիճակում հաճախ խորհուրդ են տրվում իմունիտետի ամրապնդման եւ մրսածության դեմ պայքարի համար: Բայց փորձագետների խոսքով, դրանք գրգռում են աղեստամոքսային տրակտը եւ նպաստում են գազերի առաջացմանը: 

Խաչածաղկավոր բանջարեղեն

Մարսողության համար դժվար մթերք է համարվում նաեւ խաչածաղկավորների ընտանիքի բանջարեղենը (ցանկացած կաղամբ): Բժիշկների խոսքով, կաղամբը մարսելը դժվարացնում է դրանում պարունակվող ռաֆինոզի ածխաջուրը, այդ պատճառով մարսողության խանգարումներով մարդկանց խորհուրդ չեն տալիս օգտագործել դրանք: 

Շոկոլադ

Մարսողության գործընթացը բարդացնող  մթերքների թվին փորձագետները դասում են նաեւ շոկոլադը դրանում պարունակվող կոֆեինի եւ ճարպերի խառնուրդի պատճառով: Գաստրոէնտերոլոգիական խնդիրների դեպքում շոկոլադը, մասնագետների խոսքով, ցանկալի է բացառել սննդից: Անմարսողության կարող է հանգեցնել նաեւ պաղպաղակի օգտագործումը, որովհետեւ դա եւս  «խառը» մթերք է` միաժամանակ ճարպոտ եւ կաթնային: