Clemson University in South Carolina-ից Էրիկ Մուտի մշակած նոր թեւնոցը նախատեսված է նրանց համար, ովքեր ուզում են ազատվել ավելորդ քաշից: Թեւնոցը նման է քայլերը հաշվարկող ֆիթնես-թրեքերի, սակայն քայլերի փոխարեն այն հաշվում է սննդի ընդունման ընթացքում կծելու քանակը:
Թեւնոցն իհարկե չի կարող որոշել, թե մարդը ճշգրիտ ինչ սնունդ է օգտագործում եւ չի կարող օգնել ավելի օգտակար սնունդ ընտրել: Սակայն նախագծողը համարում է, որ թեւնոցը կարող է տեղեկություններ տրամադրել ուտելիքի քանակի մասին: Իմանալով դա` մարդը կարող է ինքնուրույն որոշում կայացնել, թե արժե արդյոք, որ ինքն ավելի քիչ ուտի:
Մշակողները թեւնոցը ստուգել են աղջիկների վրա, որոնց մեծամասնությունը 19 տարեկան է եղել: Նրանց մարմնի զանգվածի ինդեքսը նորմայի մեջ է եղել եւ կազմել է 23:
Մասնակիցների մի խումբը կրել է փորձարկվող թեւնոցը, մյուսը` ոչ: Նրանց բոլորին առաջարկվել է սնունդ ընդունել լաբորատոր պայմաններում` այնպիսի միջավայրում, որը նման է եղել ռեստորանայինի: Աղջիկներին առաջարկվել է ընտրել, թե իրենք փոքր թե մեծ ափսեներից կուտեն. այդ տվյալների հիման վրա մարդիկ ենթախմբերի են բաժանվել: Պարզվել է, որ թեւնոցը կրելուց հետո մասնակիցները սկսել են ավելի քիչ ուտել. նրանք միջինը հինգ պատառ պակաս են կերել նրանց համեմատ, ովքեր թեւնոց չեն կրել:
Հետազոտողները կարծում են, որ պատառների նման հաշվիչ կրելը կարող է իրոք օգնել պահպանելու քաշը եւ զերծ պահել ավելորդ կգ-ներից: Գիտնականները գուցե կարողանան նույնիսկ նիհարելու նոր մեթոդիկա մշակել, որը հիմնված կլինի ոչ թե կալորիաների հաշվարկի վրա, այլ պատառների:






