Անհայտ գենեզի անպտղության պատճառը կարող է լինել մարդու թքում առկա վիրուսը, որը փոխանցվում է համբույրի ընթացքում: Այդ մասին հայտնում են  University of Ferrara-ի իտալացի գիտնականները, որոնք զբաղվում են անպտղության խնդրի ուսումնասիրմամբ:

Փոքրիկ հետազոտության շրջանակում նրանք 66 կնոջ են հետազոտել, նրանցից 36-ը բեղմնավորման հետ կապված խնդիր չի ունեցել, իսկ 30-ի մոտ անհայտ գենի անպտղություն է ախտորոշվել, այսինքն առաջին հայացքից նրա մոտ ամեն ինչ կարգին էր, սակայն հղիություն տեղի չէր ունենում:   

Նշել է, որ անպտղությամբ տառապում է վերարտադրողական տարիքի կանանց մոտ 6 տոկոսը: Դեպքերի մոտավորապես 25 տոկոսում հնարավոր չի լինում պարզել անպտղության պատճառը. այդ դեպքում կանայք ստիպված են թանկարժեք բուժում ստանալ, որը ոչ միշտ է արդյունավետ լինում: 

Իր հետազոտության ընթացքում Դարիո ԴիԼուկան ու իր գործընկերները հայտնաբերել են, որ անպտղությամբ տապառող կանանց  43 տոկոսի մոտ հերպեսի վիրուսի քիչ հայտնի HHV-6A շտամմ է հայտնաբերվել: Այդ կանանց մոտ մեծացել է էստրադիոլի մակարդակը, ցիտոկինների մակարդակը եւս նորմայից տարբերվել է:   HHV-6A վիրուսն աաջին անգամ հայտնաբերվել է 1986 թվականին:  

Վիրուսը բազմանում է թքագեղձերում, սակայն արյան կամ թքի մեջ դրա ներկայությունը ոչ միշտ է հնարավոր եղել հայտնաբերել: Հետազոտողները ենթադրում են, որ HHV-6A-ի տարածվածությունը չի կարող իրականում ավելի բարձր լինել, քան ընդունված է կարծել: Գիտնականները նախատեսել են շարունակել իրենց հետազոտությունները եւ հաստատել կանացի անպտղության եւ այդ վիրուսի միջեւ փոխադարձ կապը: Բացի այդ,  նրանք ջանում են հակավիրուսային թերապիա մշակել, որն ի վիճակի է կանանց պաշտպանել այդ վիրուսից եւ հետագայում դրանով վարակվելուց: