Ամերիկյան գիտնականների խմբին Էնդրյու Գուբերմանի գլխավորությամբ հաջողվել է տեսողական  նյարդի վնասվելուց հետո տեսնելու կարողությունը կորցրած մկներին  վերադարձնել տեսողությունը: Ճիշտ է, կրծողների տեսողությունը մասնակիորեն է վերականգնվել, սակայն ստացված արդյունքները միեւնույն է բավականին խոստումնալից են թվում: 

Այն կենդանիները, որոնք տեսողական նյարդի վնասվելուց հետո ոչ մի բուժում չեն ստացել, շուտով կուրացել են. ցանցենու գանգլիոնար բջիջները, որոնք անհրաժեշտ են գլխուղեղի լուսազգայուն բջիջներից տեղեկությունների փոխանցման համար, մահացել են վնասվածքի ստացումից երեք շաբաթ անց: 

Փորձարարական խմբի կրծողներին ամեն օր բարձրկոնտրաստային սեւ-սպիտակ պատկերներ են ցույց տվել, ինչը նպաստել է տեսողական նյութի մանրաթելերի աննշան վերականգնմանը: Իսկ сRheb1 սպիտակուցի արտադրության համար պատասխանատու գենը կրող վիրուսային վեկտորի ներարկումներն աչքի մեջ ավելի արդյունավետ են եղել. сRheb1-ն ակտիվացրել է mTOR սպիտակուցը, որն անհրաժեշտ է վերականգնման համար: Կենդանիների մոտ, որոնց նման ներարկումներ են արել,  ակսոնների վերականգնումն ավելի ուժգին է արտահայտված եղել: 

Առավելագույն արդյունքը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ գիտնականները միաժամանակ երկու ռազմավարություն են կիրառել` տեսողական սիմուլյացիա եւ mTOR սպիտակուցի ակտիվացում: Նման թերապիա անցած կենդանիների մոտ աքսոնի վերականգնումն առավել ուժեղ է եղել, եւ 10-ից  7-ի տեսողությունը մասնակիորեն վերականգնվել է. մկները սկսել են արձագանքել շարժվող առարկաներին եւ նկատել կոնտրաստային պատկերները:  

Այժմ գիտնականների խումբը, վիրտուալ իրականությունն օգտագործելով, իր մեթոդիկան  ստուգում է մարդկանց վրա: Նրանք առայժմ չեն պլանավորում հիվանդների վրա նման փորձարկումներ կատարել: