Լաբորատոր պայմաններում աճեցված աճառը, որի համար օգտագործվել են հիվանդի ցողունային բջիջներ, կարելի է օգտագործել արթրիտով մարդկանց վնասված կռճիկային հյուսվածքները փոխարինելու համար:

Առայժմ «արհեստական աճառը» մարդկանց վրա չի թեստավորվել, իսկ դրա գնի եւ օգտագործելիս կողմնակի ազդեցությունների մասին ոչինչ հայտնի չէ, սակայն  Cytex Therapeutics ընկերության գիտնականները, որոնք լաբորատորիայում աճառի աճեցման մեթոդիկայի հեղինակն են, հաջողության հույս ունեն:

Արհեստական կռճիկը նման է բնականին, որը կոօգնի բուժել բորբոքումը, նաեւ վերականգնել վնասված աճառի հյուսվածքների ամբողջականությունը: Հեղինակների խոսքով՝ արհեստական աճառի օգտագործումը կօգնի հետաձգել կամ խուսափել արթրիտով հիվանդների անոթները:

Սակայն դեռեւս վաղ է խոսել արհեստական աճառի կլինիկական օգտագործման մեկնարկի մասին. Գիտնականները նախ պետք է փորձարկումներ կատարեն կենդանիների վրա, իսկ մարդկանց օրգանիզմ կսկսեն տեղակայել 3,5 տարուց ոչ շուտ: