Inserm Unit U919 ֆրանսիական ընկերությունը մշակել է նոր հակամարմիններ, որոնք բուժական պոտենցիալ ունեն ցրված սկլերոզի դեմ: Ֆաբիան Դոկագնի ղեկավարությամբ հետազոտությունը, որի վերաբերյալ հոդվածը հրապարակվել է Brain ամսագրում, կօգնի նոր ռազմավարություն ներդնել ցրված սկլերոզի բուժման եւ վերահսկման մեջ:

Ցրված սկլերոզը ախտահարում է նյարդային համակարգը: Այն հաճախ զարգանում է երիտասարդ մարդկանց շրջանում եւ սրվելով՝ հանգեցնում է հաշմանդամության: Սրման փուլը կարող է փոխարինվել թուլացման փուլով, սակայն գոյություն ունի ցրված սկլերոզի մի տարատեսակ, որի ժամանակ հիվանդները սրման փուլերի միջեւ առանձնապես թեթեւացում չեն զգում::

Ներկայումս առկա դեղամիջոցները նախատեսված են հիվանդության սրման ժամանակ երեւան եկած ախտանանները թուլացնելու եւ հիվանդի կյանքի որակը լավացնելու համար: Ժամանակակից բժշկությունը, սակայն, առայժմ անկարող է զարգացող հիվանդությունը կանգնեցնել:

Ընկերությունը մի շարք հետազոտություններ է կատարել մկների վրա՝ ուսումնասիրելով NMDA ռեցեպտորը: Նրանք պարզել են, որ tPA սերինային պրոտեազայի կանխման համար այդ ռեցեպտորի համալիրի ձեւավորումը հանգեցնում է ուղեղի հեմատոմիկ արգելքի թափանցելության փոփոխության:

Հեղինակները ցույց են տվել, որ Գլունոմաբ հակամարմինների հիմքով դեղամիջոցը  ընդունակ է կապվել ռեցեպտորի հետ եւ խոչընդոտել  սիրնային պրոտեազայի համալիրի ձեւավորմանը: Դա խանգարել է լիմֆոցիտների ներթափանցմանը եւ բորբոքման զարգացմանը: