Ոչ հեռավոր անցյալում կնոջ արտաքին կերպարը որոշ փոփոխությունների կենթարկվի. կանանց մեծամանությունը ցածրահասակ կլինի եւ գեր, պնդում են Յեյլի համալսարանի գիտնականները: 

Նրանց խոսքով, ցածրահասակ եւ գեր կանայք սովորաբար ավելի բեղուն են, ինչը նրանց գեների համար առավելագույն տարածում է ապահովում:

Ցանկանալով վերլուծել այսօր առկա վերարտադրողական միտումները` գիտնականները փորձել են պարզել, թե առկա են արդյոք պոպուլյացիաներում լիդերներ, որոնց ակտիվությունն ազդում է որոշակի տեսակի սերնդի վերարտադրության վրա:  Բարձրահասակ եւ նիհար կանանց շրջանում գիտնականները նման  «վերարտադրողական առաջնորդներ» չեն հայտնաբերել: Միաժամանակ նրանք պարզել են, որ ցածրահասակ եւ գեր կանայք, որպես կանոն, ավելի շատ երեխաներ են ունեցել, քան բարձրահասակ եւ նիհար կանայք, ինչը հենց նրանց է դարձրել սերնդատվության առումով ազդեցության առաջնորդներ:  

«Հասակը, քաշը եւ այլ գենետիկ առանձնահատկությունները կանոնավոր կերպով փոխանցում են հաջորդ սերունդներին. աշխարհ են գալիս նրանց շատ նման դուստրեր, որոնք իրենց հերթին կցանկանան ավելի շատ երեխա ունենալ», - նշել են հետազոտության հեղինակները:

Կենսաբանների խոսքով, նրանց ստացած տվյալները համընկնում են ամերիկյան Մասաչուսեթսի նահանգում անցկացված լայնամասշտաբ հետազոտության արդյունքների հետ, որը կանանց միանգամից երեք սերունդ է ընդգրկել:  Այդ հետազոտությունը նաեւ ի հայտ է բերել լիքոտ կազմվածքով եւ ցածր հասակով կանանց շրջանում բարձր բեղունություն:   Ընդ որում, համանման միտում է ի հայտ եկել նույնիսկ թույլ առողջությամբ կանանց մոտ, օրինակ` ավելի ցածր արյան ճնշում եւ խոլեստերին ունեցող:  

Գիտնականների կարծիքով, ապագայում` 10 սերունդ անց, կնոջ միջին հասակը կկրճատվի 2 սմ-ով, իսկ քաշն առնվազն 1 կգ-ով կավելանա: Կենսաբանները նաեւ ենթադրում են, որ կանանց մանկածնական տարիքը միջինը 5 ամսով ավելի շուտ կսկսվի եւ 10 ամսով ուշ կավարտվի ժամանակակից ցուցանիշների համեմատ: