Պլիմուտի համալսարանի կենսաբաններին հաջողվել է պարզել, թե տարեց մարդիկ ինչու են հաճախ տարիքի հետ քաշ կորցնում» Պարզվում է, որ տարեցների մոտ բարձր է լինում հագեցածության զգացողություն առաջացնող հորմոնի մակարդակը:
Արդեն վաղուց հայտնի էր, որ 80-ն անց մարդիկ խոցելի են քաշի կտրուկ վայրիվերումների առաջ, ինչը հաճախ ծերացման անորեքսիա են կոչում: Բրիտանացի գիտնականները որոշել են պարզել, թե ինչի հետ է կապված նման սրընթաց նիհարումը: Մինչեւ վերջերս ընդունված էր համարել, որ դա բացատրվում է քաղցի զգացման բացակայությամբ:
Սակայն հետազոտողները պարզել են, որ ավագ տարիքային խմբի մարդկանց օրգանիզմում քաղցի գրելին հորմոնի ճիշտ այնպիսի մակարդակ է դիտարկվում, ինչպիսին ավելի երիտասարդ մարդկանց մոտ է: Հետեւաբար քաղցի զգացման բացակայության տեսությունը ճիշտ չէ: Փոխարենը 80 տարեկանից մեծ մարդկանց մոտ YY պեպտիդի ավելի բարձր մակարդակ է արձանագրվել:
Այդ եզրահանգումներն արվել են 80-ն անց 6 առողջ կնոջ հորմոնային մակարդակի ուսումնասիրությունից հետո: Չափումներն անցկացվել են այն բանից հետո, երբ կանայք քաղցելու որոշակի ժամանակահատվածից հետո նախաճաշ էին ընդունում: Երեք ժամվա ընթացքում հետազոտողները կանոնավոր կերպով չափում էին կանանց մոտ գրելինի եւ YY-ի ցուցանիշները: Ստացված թվերը համադրում էին ավելի երիկտասարդ տարիքի մարդկանց նույնանման ցուցանիշների հետ:
YY պեպտիդի մակարդակի բարձրացումը նշանակում էր, որ ավելի ավագ տարիքային խմբի մարդկանց մոտ հագեցածության կայուն զգացում է առաջանում: Դրա հետեւանքով հենց նրանք չէին օգտագործում սննդամթերքի այնպիսի քանակություն, ինչպիսին օգտագործում էին ավելի երիտասարդ մարդիկ, ինչը սրընթաց նիհարելու էր հանգեցնում:






