ԱՄՆ մոտ 6 մլն բնակիչ մշտապես օգտագործում է արդյունաբերական քիմիական նյութերի վտանգավոր քանակ պարունակող խմելու ջուր: Նոր հետազոտությունը վկայում է, որ այդ տոքսինները կարող են քաղցկեղի եւ այլ լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Պերֆտորալկիլների խմբի քիմիական նյութերն օգտագործվում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ թավաների հակաայրուկային մակերեսին եւ չայրվող փրփուրի մեջ:

Սակայն մարդու օրգանիզմում հայտնվելով՝ դրանք առաջացնում են երիկամների, ամորձիների քաղցկեղ, հորմոնալ ֆոնի խանգարում եւ ճարպակալում: Հետազոտության հեղինակ, Հարվարդի հանրային առողջության դպրոցի մասնագետ Քսինդի Հուն կարծում է, որ այդ նյութերը ջրի մեջ դժվար է հայտնաբերել: Ընդ որում, խմելու ջրի զտման միջոցների մեծ մասը դրանք չի հեռացնում:

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջրի վարակումը շատ ավելի տարածված բնույթ է կրում, քան նախկինում կարծում էին: Գիտնականները ջրի 36 հազար նուշ են վերցրել, որպեսզի պարզեն դրանցում պերֆտորալկիլների քանակը: Պարզվել է, որ ԱՄՆ 33 նահանգների 4864 ջրատար համակարգերից 194-ում կան այդ վնասակար նյութերը: