Ուղեւորության ընթացքում մեքենայում ցնցվելը բավականին տարածված երեւույթ է, որի դեմ մարդիկ փորձում են պայքարել արդեն շատ տարիներ:
Վերջերս նյարդաբան Դին Բերնետտի (Dean Burnett) իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ ուղեւորության ընթացքում մեքենայում ցնցվելուն մարդու հակազդեցությունը նման է նրան, երբ օրգանիզմը թունավորումից է տառապում:
Փորձագետը պարզաբանում է, որ մարդը նման ուղեւորության ընթացքում ֆիզիկապես գտնվում է մեկ վայրում, բայց մկանները եւ աչքերը, որոնք շարժման տվիչների դեր են կատարում, հակադարձ ազդանշաններ են գեներացնում: Նման հակասական տեղեկությունները գլխուղեղի համար փակուղի են ստեղծում:
Նման հակասական ազդանշանների վերծանման ընթացքում գլխուղեղը սխալմամբ կարծում է, թե մարդը շարժման մեջ է: Միաժամանակ նման վիճակին նրա հակազդեցությունը բավականին անսպասելի է: Նա դրան այնպես է արձագանքում, ասես օրգանիզմի մեջ նեյրոտոքսին կամ թույն է ընկել: Արդյունքում նա փորձում է նման վիճակի դեմ պայքարել բնական եղանակով` ստամոքսի մաքրմամբ:
Միակ բանը, որն առայժմ չեն կարողանում բացատրել գիտնականները, այն փաստն է, թե ինչու ոչ բոլոր մարդիկ են սրտխառնոց զգում ավտոմեքենայով ուղեւորության ընթացքում:
Դրա հետ կապված գործընթացների ավելի խորն ընկալման համար նրանք մտադիր են ավելի լայն հետազոտություններ անցկացնել:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Alert պարբերականում:






