Փխրուն ոսկրերի ամրապնդման համար կալցիումով հավելումների ամենօրյա ընդունումը միլիոնավոր կանանց ձեռքբերովի թուլամտության զարգացման լրացուցիչ ռիսկի է ենթարկում: Նման եզրակացության են հանգել Գյոթեբորգի համալսարանի առողջ սննդի ոլորտում շվեդ փորձագետները 70-ից 92 տարեկան 700 կնոջ նկատմամբ դիտարկման արդյունքում:

Դիտարկումները կալցիումով հավելումների ընդունումից հետո ծերունական թուլամտության առանձնահատուկ արտահայտված վտանգ են ի հայտ բերել այն կանանց մոտ, որոնք երբեւէ ուղեղի կաթված կամ ուղեղի արյան շրջանառության պակաս վտանգավոր խանգարումներ են ունեցել: Պարզվել է, որ ուղեղի կաթվածին բախված հիվանդները հետագայում 7 անգամ ավելի հաճախ են ծերունական թուլամտության զոհ դառնում այն հիվանդների համեմատ, որոնք չեն ընդունել դրանք: Սպիտակ նյութի վնասվածքով կանանց մոտ, որոնք պակաս վնասակար ուղեղավասկուլյար վիճակների թվին են դասվում, հավելումների ընդունումը երեք անգամ ավելացրել է ձեռքբերովի թուլամտության ռիսկը: 

Միաժամանակ հետազոտության ընթացքում կապ չի հայտնաբերվել ծերունական թուլամտության եւ կալցիումի միջեւ, որը պարունակվում է ավանդական սննդամթերքներում: Ամբողջ աշխարհում տասնյակ միլիոնավոր մարդիկ կալցիումով հավելումներ են ընդունում եւ շատերին բարդ է թվում այդ հանքանյութի խորհուրդ տրվող չափաբաժինն օգտագործել ճիշտ սննդի հաշվին: 

Թվով վերջին հետազոտությունը հաստատում է անցյալ տարի British Medical Journal –ում հրապարակված երկու նմանատիպ աշխատանքի արդյունքները, որոնք ցույց էին տվել, որ կալցիումով սննդային հավելումների արդյունավետության ոչ մի ապացույց գոյություն չունի: 

Շվեդ գիտնականները պարզել են, որ սննդամթերքում պարունակվող կալցիումը ոչ միայն չի խախտում ուղեղի անոթների աշխատանքը, այլեւ գուցե ամրացնում է դրանք: Հենց այդ պատճառով անհրաժեշտ է ամեն օր կալցիում ընդունել խորհուրդ տրվող`    1 000 – 1 200 մգ-ի մակարդակում: