Հնարավոր է ամբողջությամբ ազատվել ալկոհոլային կախվածությունից գլխուղեղում այդ հակման ձեւավորման համար պատասխանատու նեյրոնների խմբի վրա կետային ազդեցության օգնությամբ: Նման եզրակացության են հանգել Կալիֆորնիայում Սկրիպպսի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցները:
Արդեն վաղուց հայտնի է, որ ալկոհոլի հաճախակի օգտագործումը կարող է ակտիվացնել նեյրոնների որոշակի խումբ եւ որքան ավելի շատ է խմում մարդը, այնքան ավելի ակտիվ են այդ շղթայի բջիջները:
Նոր հետազոտության ընթացքում գիտնականները փորձել են հասկանալ, թե արդյոք միջոց գոյություն ունի` ազդելու կոնկրետ այն նյարդերի վրա, որոնք գործարկվում են այդ կախման ձեւավորման ընթացքում: Եվ մարդկանց, եւ առնետների մոտ դրանք ուղեղի նշաձեւ մարմնի նյարդային բջիջների ընդհանուր թվի մոտ հինգ տոկոսն են կազմում ընդամենը:
Սպիտակուցների որոշակի տեսակի արտահայտման օգնությամբ գիտնականներին հաջողվել է ի հայտ բերել հարբեցողության ակտիվացրած նեյրոնները, իսկ հետո առնետներին միացություն են ներարկել, որը կարող է ապաակտիվացնել այդ նեյրոնները: Արդյունքում կենդանիների մոտ ամբողջությամբ կորել է ալկոհոլի հակումը:
Հետաքրքիր է, որ լաբորատոր կենդանիները դեռեւս ցանկանում էին քաղցրահամ ջուր խմել, ինչը հաստատում է, որ հետազոտողները կարողացել են նպատակասլաց եղանակով ազդել հենց հարբեցողության հետ կապված նեյրոնների վրա, ոչ թե ուղեղում պարգեւատրման համակարգի վրա ընդհանուր առմամբ: Առնետների մոտ նաեւ չեն դիտարկվել սպիրտայինից հրաժարման պատճառով վերացման ախտանիշի հետ կապված բացասական ֆիզիկական ախտանիշներ:
Հետազոտության մեջ հաջորդ քայլը մարդկանց վրա համապատասխան փորձարկումների անցկացումն է:






