Բրիտանացի կենսաբանները կարողացել են կենդանի սաղմեր ստանալ մկների չսաղմնավորված ձվաբջիջներից: Օրգանիզմի նման զարգացումը անվանում են պարտենոգենետիկ, սակայն նման սաղմերից շատերը սովորաբար ոչնչանում են, քանի որ դրանց նորմալ գործունեության համար պետք են գեներ, որոնք սերմնահեղուկն է պարունակում
Պարտենոգենեզը նաեւ ունի «կուսական բազմացում» անվանումը, քանի որ պարտենոգենոտի օրգանիզմն այս դեպքում ձեւավորվում է ձվաբջիջից առանց որձի մասնակցության: Նման սաղմերի կենսունակությունը լավացնելու համար կենսաքիմիկոսները մշակել են մկան պարտենոգենոտի մեջ սերմնահեղուկի ներդրման մեթոդը: Բատա համալսարանի գիտնականներին հաջողվել է առողջ կենդանիների մեջ սաղմերի հաջող զարգացման հավանականությունը այս ձեւով բարձրացնել մինչեւ 24 տոկոս:
Երկար ժամանակ համարվում էր, որ ձվաբջիջը միայն արական սեռական բջիջից գենետիկ տեղեկություններ ստանալով կարող է զարգանալ ու լիարժեք օրգանիզմ դառնալ: Սակայն հիմա ապացուցվել է, որ պարտենոգենոտի ցանկացած բջիջը կարող է ստանձնել կանացի սեռական բջիջի դերը:
Գիտնականների խոսքով հետազոտության արդյունքները կօգնեն սաղմնային ցողունային բջիջների նոր աղբյուրներ գտնել: Պարթենոգենոտները համարվում են ոչ կենսունակ, դրա համար էլ հնարավոր է շրջանցել բարոյական խոչընդոտները, որոնք առաջանում են նորմալ սաղմերի հետ կատարվող հետազոտությունների ժամանակ:
Գիտնականների հոդվածը հրապարակվել է Nature Communications ամսագրում:






