Գիտնականներն աշխատում են բուժման նոր մեթոդի ուղղությամբ, որը կօգնի երիկամների քարերը հեռացնել մեկ միջամտությամբ, փոխանցում է Daily Mail-ը:
Միաժամանակյա երկկողմանի ուրետրոսկոպիա կոչվող պրոցեդուրան նախատեսված է միաժամանակ երկու երիկամներից քարերի հեռացման համար, ոչ թե ամեն երիկամի առանձին վիրահատության միջոցով:
Նախ մասնագետներն ուրետրոսկոպի օգնությամբ հայտնաբերում են քարերի տեղադրությունը, այնուհետ դրանք կոտրում են լազերային ճառագայթի միջոցով:
Երիկամներում երիկամաքարային հիվանդությունը (նեֆրոլիտիազ) զարգանում է, երբ աղի բյուրեղները կուտակվում են՝ ձեւավորելով ամուր քարանման կուտակումներ:
Փոքր քարերը դուրս են գալիս մեզի հետ, իսկ մեծերը կարող են խցանել միզուկի՝ միզարտադրության համակարգի մի մասը: Այդ դեպքում դրանք կարող են ուժեղ ցավ առաջացնել որովայնի կամ աճուկների շրջանում եւ միզուղիների վարակի պատճառ դառնալ:
Երիկամներում քարեր սովորաբար առաջանում են 30-60 տարեկան մարդկանց շրջանում՝ կանանց 10-15%-ի եւ տղամարդկանց 2-7%-ի դեպքում:
Նոր տեխնիկան փորձարկել են երիկամներում քար ունեցող 22 հիվանդի վրա:
Հիվանդների 70%-ը տուն է գնացել վիրահատության նույն օրը, մնացածների դեպքում աննշան բարդություններ են եղել:







