Քլորգեքսիդին հայտնի անտիսեպտիկը մանրէների մոտ հակաբիոտիկների հանդեպ կայունություն է առաջացնում: Սա պարզել են Մեծ Բրիտանիայից միկրոկենսաբանները:

Գիտնականները Klebsiella pneumoniae մանրէների շտամ են հայտնաբերել, որոնք կայուն են պոլիմիքսինների խմբի որոշ հակաբիոտիկների նկատմամբ: Միկրոօրգանիզմների այս ունակությունն առաջացել է բարձր խտությամբ քլորգեքսիդին պարունակող նյութերով դրանց մշակումից հետո:

«Քլորգեքսիդինը ինֆեկցիոն վերահսկողության՝ գոյություն ունեցող պրակտիկայի կարեւոր մաս է կազմում, իսկ այդ միացության հանդեպ բարձր կայունության առաջացումը ինֆեկցիայի զարգացումը կանխելու մեր ունակության վրա»,- ասել է հետազոտության համահեղինակ Մարկ Սաթոնը:

Գիտնականը ենթադրում է, որ «անհրաժեշտ է վերաիմաստավորել, թե որտեղ եւ ինչպես են որոշ հականեխիչ միջոցներ օգտագործվում կլինիկական պրակտիկայում»:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Antimicrobial Agents and Chemotherapy ամսագրում, իսկ հակիրճ տարբերակը ներկայացրել է EurekAlert! պարբերականը:

Նշենք, որ քլորգեքսիդինը հականեխիչ է, որն ավելի քան 60 տարի օգտագործվում է որպես մաշկային հականեխիչ եւ ախտահանող միջոց: