Queen Mary University-ի գիտնականները նոր թեստ են ներկայացրել, որը կօգնի որոշել շագանակագեղձի քաղցկեղի տարածման հավանականությունը: Նրանց խոսքով՝ երկրորդական օջախի առկայությունը կարող են ցույց տալ ուռուցքային բջիջները, որոնք պարունակվում են հիվանդի արյան նմուշներում:
Համոզվելու համար, որ թեստն իսկապես գործում է, գիտնականները հետազոտել են շագանակագեղձի քաղցկեղով 80 հիվանդներից վերցրած արյունը: Պարզվել է որ արյան մեջ որքան շատ են որոշակի տեսակի բջիջները, այնքան ուռուցքն ագրեսիվ է, եւ այնքան մեծ է դրա տարածման հավանականությունը: Մետաստազների առաջացման մեծ հավանականության մարկերն արյան նմուշների մեջ շրջանառվող բջիջների եւ միջքիմալային էքսպրեսիվ վիմենտին սպիտակուցի առկայությունն է: Ուռուցքային բջիջների հայտնաբերման եւ նույնականացման համար հեղինակները կիրառել են բջիջների անջատման նոր տեխնոլոգիա:
Այժմ գիտնականները պլանավորում են իրենց թեստի ճշգրտությունը ստուգել առավել խոշոր ընտրությամբ: Նրանք համոզված են, որ այս թեստը այլ մեթոդների համադրությամբ կօգնի հայտնաբերել տարածման մեծ հավանականություն ունեցող շագանակագեղձի ուռուցքները, իսկ այս տեղեկությունը բժիշկներին կօգնի արդյունավետ բուժում ընտրել, որը թույլ կտա նվազեցնել մետաստազների առաջացման հավանականությունը:






