Խոհանոցում ամենակեղտոտ տեղերից մեկը սառնարանն է, եւ բակտերիաների ամենամեծ քանակը (յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրի վրա 8000), Մեծ Բրիտանիայի մասնագետների կարծիքով, կուտակվում է բանջարեղենի եւ աղցանի համար նախատեսված բաժնում:

Այս ցուցանիշը 750 անգամ գերազանցում է աղտոտվածության մարդու համար անվտանգ մակարդակը, փոխանցում է Daily Mail-ը: Եվրոպական նորմաների համաձայն՝ սննդի մակերեւույթի մեկ քառակուսի սանտիմետրի վրա պետք է առկա լինի բակտերիայի 10 միավորից ոչ ավելի:

Մինչդեռ, գիտնականների հետազոտությամբ պարզվել է, որ թարմ բանջարեղենի եւ մրգի արկղում կարելի է հայտնաբերել աղիքային ցուպիկ եւ այլ վտանգավոր բակտերիաներ:

Դրանից զատ, մասնագետները նշում են, որ չարժե սառնարանը լցնել մթերքի մեծ քանակով: Այլապես այնտեղ եւս բնակություն կհաստատեն մանրէները, որոնք ընդունակ են սննդային թունավորում առաջացնել: Օրինակ՝ լիստերիա բակտերիան, որը հայտնվում է մեկ օր առաջ պատրաստված աղցաններում, հալչող պաղպաղակում, փչացող փափուկ պանիրներում եւ հում կաթում:

Բակտերիաների զոհ չդառնալու համար հարկ է սառնարան դնելուց առաջ բանջարեղենը լվանալ: Վերջին խորհուրդն այն է, որ ամսական գոնե մեկ անգամ պետք է լվանալ տաք օճառաջրով: