Չինաստանից Չեն անունով տղամարդը քիչ էր մնում՝ իրեն սպաներ սնվելու մետաղական փայտիկով «ինքնախտորոշում» կատարելով: Այդ օրը նա մեզի մեջ արյուն է նկատել, սակայն ամաչել է դիմել մասնագետի: Փոխարենը որոշել է արյան ի հայտ գալու պատճառն ինքնուրույն պարզել: Նա ենթադրել է, որ միզամուղն է վնասվել եւ որոշել է իր վարկածը ստուգել՝ օգտագործելով սնվելու համար նախատեսված պողպատե փայտիկը:
Ինչ-որ պահի փայտիկը խրված է մնացել տղամարդու առնանդամի մեջ, եւ նա չի կարողացել այն հանել: Այդ ժամանակ նա, այնուամենայնիվ, ստիպված է եղել բժշկի դիմել: Հասկանալու համար, թե ձողը որքան խորն է մտել, բժիշկները ռենտգեն են արել, իսկ այն հանելու համար ստիպված են եղել վիրահատել:
Վիրաբույժ Ռուան Ջիսյանը պարզաբանել է, որ փայտիկը հասել էր հիվանդի բարակ աղիին եւ ավելի առաջ տանելու դեպքում կարող էր վնասել այն: Այդ դեպքում «ինքնախտորոշման» հետեւանքները շատ ավելի լուրջ կլինեին՝ ընդհուպ մահը:
Հիմա հիվանդը վիրահատությունից հետո վերականգնվում է: Առայժմ հայտնի չէ, թե այս պատմությունը նրա առողջության համար երկարաժամկետ հետեւանքներ կունենա, թե՞ ոչ:
Նշենք, որ բժիշկները հաճախ են հիվանդների օրգանիզմից սնվելու փայտիկներ հանում: Այսպես. մի չինուհի 11 տարի ապրել է աչքի մեջ փայտիկի կոտրված 5-սանտիմետրանոց կտորով: Նա բժիշկի էր դիմել ամենեւին ոչ աչքից այն հանելու խնդրանքով, այլ աչքի ինֆեկցիայի բողոքով: Մեկ այլ հիվանդ գրեթե 30 տարի ապրել է սնվելու փայտիկը ստամոքսի մեջ: Նա այն կուլ է տվել հոգեկան ցնցման պահին, իսկ հետո չի համարձակվել բժշկի դիմել: Ի դեպ, փայտիկը նրան ոչ մի անհարմարություն չի պատճառել:








