Եթե Դուք մթերային խանութում նախքան մթերքը գնելն ուսումնասիրում եք պիտակը, Դուք խելամիտ գնորդ եք: Իմանալով մթերքների սննդային արժեքը՝ Դուք ճիշտ կորոշեք՝ ինչ գնել, որպեսզի հետո ուտել, փոխանցում է Health Cleveland Clinic-ը:
ԱՄՆ-ի սննդամթերքի ու դեղագործության հարցերով ծառայությունը (FDA), հոգալով գնորդների առողջության մասին, առաջարկել է փոփոխություններ անել մթերքների պիտակների վրա, որպեսզի ավելի հեշտ լինի հասկանալ դրանց պարունակությունը:
Ավելի քան 20 տարվա ընդմիջումից հետո FDA-ը, վերջապես, սննդամթերքների նոր պիտակներ է ներկայացրել: Ահա հիմնական փոփոխությունները, որոնք արվել են պիտակների վրա.
1. Կալորիաների մասին ավելի մեծ ու մուգ տառերով է գրված
Հիմա պիտակների վրա տեղեկություն կա ամեն բաժնում կալորիաների պարունակության մասին:
2. Տեղեկություն «ավելացված շաքարի» մասին
Առաջին անգամ պիտակի վրա կնշվի ավելացված շաքարի քանակը:
3. Նոր վիտամիններ
Նոր պիտակների վրա A եւ C վիտամինների փոխարեն՝ կնշվեն վիտամին D-ն եւ կալիումը:
Վիտամին D-ն անհրաժեշտ է ոսկորների համար եւ օգնում է կանխել 1 տիպի դիաբետն ու այլ հիվանդություններ, սակայն 50 տարեկանից մեծ մարդկանց միայն 10%-ն է այս վիտամինից բավարար քանակով ստանում: Իսկ կալիումն անհրաժեշտ է հիպերտոնիայի վերահսկման համար, որից նույնպես մարդիկ բավարար քանակությամբ չեն ստանում:
4. «Լավ» եւ «վատ» ճարպի տարբերակում
Նոր պիտակի վրա առանձին տողով նշվում են «ճարպի կալորիաները»:
5. Մեկ բաժնի չափը
Հիմա «Մեկ բաժինը փաթեթի վրա» կնշվի մեծ ու մուգ տառերով: FDA-ը նաեւ նախատեսում է երկու շարք նշել՝ մեկը՝ փաթեթի կալորիաների քանակը, մյուսը՝ մեկ բաժնինը:






