Գեներ են հայտնաբերել, որոնք պատասխանատու են գզգզված մազերի սինդրոմի զարգացման համար:
1973 թվականին առաջին նկարագրության ժամանակներից ի վեր այս արտասովոր հիվանդության շուրջ հարյուր դեպք է արձանագրվել: Այն առավել սուր է արտահայտվում մանուկ տարիքում, ցցված, բաց գույնի փայլուն մազեր տեսքով, որոնք չեն սանրվում: Հասուն տարիքում խնդիրն այնքան էլ սուր չի լինում: Մարդիկ ոչ միշտ են այս խնդրով բժշկի դիմում:
Գիտնականները նշել են, որ չսանրվող մասերի սինդրոմը հաճախ հանդիպում է որոշակի ընտանիքներում, ինչը բացահայտում է դրա ժառանգական բնույթը: Բոննից եւ Թուլուզից հետազոտողները վերլուծել են հիվանդ երեխաների ԴՆԹ-ն եւ գեներում նման մուտացիա բացահայտել, որոնք բնորոշվում են PADI3-ի, TGM3-ի եւ TCHH-ի կրճատումներով: Այս գեները մասնակցում են մազերի կազմավորման գործընթացի կարգավորմանը:
Հատկանշական է, որ նման գենետիկ շեղումներ հայտնաբերվել են նաեւ լաբորատոր մկների մոտ: Լավ նորությունն այն է, որ այս պաթոլոգիկ երեւույթը չի ազդում օրգանիզմում այլ գործընթացների վրա՝ մազածածկույթի ձեւավորումից բացի:






