Կանադացի գիտնականների խումբը գնահատել է սառնամանիքի ժամանակ ձմեռային կոշիկի օգտագործման նպատակահարմարությունը: Ըստ EurekAlert!-ի՝ հետազոտողներին հաջողվել է իրականին մոտ պայմաններում սայթաքելու դեմ կոշիկի առաջին փորձարկումը կատարել:
Գիտնականները Կանադային հատուկ ձմեռային պայմաններ են ստեղծել. զրոյից ցածր ջերմաստիճան, ձյան եւ սառույցի շերտ, ինչպես նաեւ մինչեւ 8 մ/վ արագությամբ քամի: Փորձնական մակերեւույթը կարող էր թեքություն ունենալ կամ կտրուկ փոխել դիրքը:
Մասնագետներն 98 զույգ ձմեռային կոշիկ են փորձարկել: Պարզվել է՝ դրանց ընդամենը 8%-ն է համապատասխանել նվազագույն չափանիշներին, որոնք փորձերի ժամանակ սահմանել են հենց հետազոտողները:





